Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում. Փաշինյան Սևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայով ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ պատրաստվում է ցուցադրել նոր ավիառումբ Վաշինգտոնն ու Իսրայելը մշակել են նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանին hարվածները վերսկսելու ծրագիր. NYT Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին ԵՄ երկրները քննարկում են Ուկրաինայի կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ բանակցողի թեկնածությունը Հոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն Վայոց ձորում իրանցի վարորդը «Hyundai»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավnրը վարորդի 11-ամյա դուստրն է Խաղաղության համաձայնագիրը կարող է ավելի մոտ լինել, քան երբևէ. Թրամփ Պաշտոնատար անձինք այցելել են Սյունիք՝ TRIPP նախագծի մեկնարկի հետ կապված հարցերը տեղում քննարկելու


Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրան–Հայաստան և Հայաստան–Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերից կազմված ամբողջական ցանցը նախատեսվում է շահագործման պատրաստ դարձնել 2031–2033 թվականներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածաշրջանային էներգետիկ շուկաների վարչության պետ Հովհաննես Աբրահամյանը։

Խոսքը Հայաստանի համար խոշոր էներգետիկ ենթակառուցվածքի ձևավորման մասին է։ Աբրահամյանի խոսքով` կառուցվում է 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գիծ և ենթակայան դեպի Իրան, ինչպես նաև նույն հզորության ենթակառուցվածք՝ Վրաստանի ուղղությամբ։

«Մենք 2031–33 թվականներին արդեն երկու գծերն էլ պատրաստ կունենանք շահագործման։ Այսինքն՝ Իրան–Հայաստան, Հայաստան–Վրաստան ամբողջական ցանցը՝ որպես միասնական ցանց, պատրաստ կլինի շահագործման»,– ասաց նա։

Աբրահամյանի գնահատմամբ՝ այդ ենթակառուցվածքի գործարկումը հնարավորություն կտա գործող էներգետիկ փոխհոսքերի ծավալներն առնվազն մի քանի անգամ մեծացնել։

«Ինչո՞ւ եմ ասում փոխհոսք․ դա կվերաբերի և՛ ներմուծմանը, և՛ արտահանմանը։ Այդ պահի իրավիճակն արդեն կթելադրի, թե որ տարբերակը կլինի»,– պարզաբանեց նա։

Իսկ թե տվյալ պահին որ ուղղությամբ կլինի էլեկտրաէներգիայի հոսքը, ըստ նրա, կախված կլինի այդ ժամանակվա իրավիճակից։

Անդրադառնալով հարցին, թե սպառման աճի, այդ թվում՝ IT ոլորտի զարգացման և նոր խոշոր սպառողների ի հայտ գալու պայմաններում Հայաստանը երբ կարող է բախվել էլեկտրաէներգիայի դեֆիցիտի, Աբրահամյանը հայտնեց, որ այս պահին նման խնդիր չկա։

«Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի դեֆիցիտին, նման բան գոյություն չունի։ Մենք մեր սպառողների համար ապահովում ենք էլեկտրաէներգիայի կայուն և անխափան մատակարարումներ, և մեր ամբողջ քաղաքականությունը միտված է դրան»,– նշեց Աբրահամյանը։

ՏԿԵՆ ներկայացուցչի համար հասկանալի չէ, թե որտեղից են առաջանում Հայաստանում հնարավոր էլեկտրաէներգետիկ դեֆիցիտի մասին խոսակցությունները։ Աբրահամյանը հավելեց, որ բացառություն են արտառոց սպառման պահանջարկի առանձին դեպքերը, որոնց մասին խոսվել է նաև ոլորտային քննարկումների ընթացքում։
«Մնացածը ամեն ինչ իր հունով կարգավորվում է։ Որևէ անհանգստանալու բան այս պահին չկա»,– ընդգծեց նա։
Աբրահամյանն անդրադարձավ նաև Հայաստանի վերականգնվող էներգետիկայի զարգացմանը՝ նշելով, որ երկիրը երկար տարիներ զարգացած հիդրոէներգետիկ համակարգ է ունեցել, իսկ վերջին տարիներին զգալիորեն ավելացել են արևային էներգետիկ հզորությունները։

Նրա ներկայացրած տվյալներով՝ եթե 2018 թվականին արևային էներգետիկայի հզորությունը մի քանի տասնյակ մեգավատտի մակարդակում էր, ապա այժմ ցանցին միացված հզորությունը հասել է մոտ 1200 ՄՎտ-ի։

«Մենք մեր վերականգնվող էներգետիկ ռեսուրսները՝ կլինի դա արև, թե հիդրո, փորձում ենք զարգացնել հնարավոր առավելագույն չափով, այսինքն՝ այնքան, որքան թույլ կտա մեր համակարգը»,– նշեց Աբրահամյանը։

Ըստ նրա՝ վերականգնվող էներգետիկայի զարգացման տեմպերն արդեն այնպիսի մակարդակի են հասել, որ համակարգի տեխնիկական հնարավորությունները պետք է համապատասխանեցվեն նոր հզորություններին։
Պաշտոնյան հավելեց, որ Հայաստանը նախատեսում է զարգացնել նաև հողմային էներգետիկան։ Աբրահամյանի խոսքով՝ այդ ուղղությունը ներառված է երկրի էներգետիկ ռազմավարության մեջ։

«Արդեն իսկ ունենք հողմային էլեկտրակայան կառուցելու նախագիծ Ասիական զարգացման բանկի հետ, առայժմ նախագծման փուլում է»,– ասաց նա։

Միաժամանակ հավելեց, որ արդյունաբերական մասշտաբի հողմային կայանների զարգացումը կապվում է երկու կարևոր խնդրի լուծման հետ՝ արևային կայանների մեծ ծավալների ինտեգրման հետևանքով էներգահամակարգում առաջացած խնդիրների կարգավորման և նոր միջպետական էլեկտրահաղորդման ցանցերի պատրաստ լինելու հետ։
«Այս արևային կայանների առաջացրած խնդիրները լուծելուց հետո, ինչպես նաև այս ցանցերի պատրաստ լինելուց հետո արդեն կդիտարկենք արդյունաբերական մասշտաբի հողմային կայաններ ունենալու տարբերակը»,– մանրամասնեց Աբրահամյանը։

ՏԿԵՆ ներկայացուցչի գնահատմամբ՝ Հայաստանն այսօր արդեն վերականգնվող էներգետիկ ներուժն օգտագործում է նույնիսկ փոքր-ինչ ավելի մեծ ծավալով, քան գործող էներգահամակարգի հնարավորությունները թույլ են տալիս առանց լրացուցիչ լուծումների։

Աբրահամյանը խոսեց նաև Սև ծովի հատակով նախատեսվող էներգետիկ մալուխի նախագծին Հայաստանի հնարավոր մասնակցության մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանը դեռևս ծրագրի խիստ նախնական փուլում հայտնել է դրան մասնակցելու պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը։ Հայկական կողմը, ըստ նրա, որոշակի ներգրավվածություն է ունեցել նաև տեղեկատվության փոխանակման և տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների փուլում։

«Թե ինչպես կզարգանա ծրագրի ընթացքը, դա էլ հնարավորություն կտա Հայաստանի մասնակցության վերաբերյալ որևէ մեկնաբանություն անել»,– ասաց Աբրահամյանը։

Նա ընդգծեց, որ ներկա փուլում վաղաժամ է ասել, թե կոնկրետ ինչ ձևաչափով և ինչ չափով Հայաստանը կարող է ներգրավվել նախագծում՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում արագ փոփոխվող իրավիճակը։
«Այն, որ մենք հետաքրքրված ենք և մեր հետաքրքրվածությունը ցուցաբերել ենք մեր գործընկերներին, դա փաստ է»,– նշեց պաշտոնյան։

Հիշեցնենք, որ Սև ծովի հատակով բարձրավոլտ էլեկտրական մալուխ անցկացնելու նախագիծը նախատեսում է Վրաստանի և Ռումինիայի էներգահամակարգերի միացում՝ Հարավային Կովկասից Եվրոպա «կանաչ» էլեկտրաէներգիա փոխանցելու նպատակով։ Նախագիծն իրականացնում են Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան, իսկ Հայաստանը նախկինում հետաքրքրություն է հայտնել դրան մասնակցելու հարցում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում. Փաշինյան Ստեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Սևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայով Գինը վճարում է ժողովուրդը...ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ պատրաստվում է ցուցադրել նոր ավիառումբ Վաշինգտոնն ու Իսրայելը մշակել են նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանին hարվածները վերսկսելու ծրագիր. NYT Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին ԵՄ երկրները քննարկում են Ուկրաինայի կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ բանակցողի թեկնածությունը Հոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն Վայոց ձորում իրանցի վարորդը «Hyundai»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավnրը վարորդի 11-ամյա դուստրն է Խաղաղության համաձայնագիրը կարող է ավելի մոտ լինել, քան երբևէ. Թրամփ Պաշտոնատար անձինք այցելել են Սյունիք՝ TRIPP նախագծի մեկնարկի հետ կապված հարցերը տեղում քննարկելու Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Թրամփն իրատեսական է համարում Ուկրաինայի հարցով գործարքը Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ ռազմակայանների դեմ հնարավոր գործողությունների մասին Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին Մեկ մարդ զոհվել է, ութը տուժել են Սաուդյան Արաբիայում օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բանակցում Իրանի հետ Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին
Ամենադիտված