Մխիթարյանի ապագան «Բորուսիայում» պարզ կլինի տասը օրվա ընթացքում. Ռայոլա
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարիերայի ապագան պարզ կլինի առաջիկա օրերին: Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան:
«Դեռևս ոչինչ որոշված չէ: Սակայն Մխիթարյանի ապագան «Բորուսիայում» պարզ կլինի առավելագույնը տասն օրվա ընթացքում»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ դորտմունդցիները ցանկանում են երկարաձգել կիսապաշտպանի հետ պայմանագիրը: Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և «Արսենալը»:
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2017թվականին: