Այս համեղ ըմպելիքը խմելուց հետո դուք զգալիորեն կգեղեցկանաք և կառողջանաք
LifeՄեր օրգանիզմի կարևոր բաղադրիչներից է ջուրը: Նրա օգտակարության մասին կարելի է ժամերով խոսել: Այն լավ է մաշկի, ներքին օրգանների աշխատանքի, ինչպես նաև ավելորդ քաշի դեմ պայքարում: Ջուրը նաև լավագույն ձևով մաքրում է օրգանիզմը:
Դետոքս-դիետան հնարավորություն է տալիս մաքրել օրգանիզմը, վերականգնելու բնական համային հատկությունները,որոնք մենք կորցնում ենք աղի, տապակած, ճարպային սննդամթերք օգտագործելուց: Ներկայացնում ենք ջրային բաղադրատոմս, որը կօգնի առանց ջանքերի մաքրել օրգանիզմը՝ դարձնելով ձեզ առողջ և ավելի գեղեցիկ:
Բաղադրություն
2 լ ջուր
1 վարունգ
1 կիտրոն
10-12 անանուխի տերև
Վարունգը և կիտրոնը կտրատել շերտ-շերտ, ավելացնել անանուխի տերևներ, այդ ամենի վրա ավելացնել ջուր և թողնել մեկ գիշեր: Այս համեղ ըմպելիքը խմեք ամեն օր: