ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հարավում գտնվող Լարակ կղզու երկու հրթիռային կայանքներին։ Այդ մասին հայտնել է Axios պորտալի և իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի թղթակից Բարակ Ռավիդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ պաշտոնատար անձանցից ստացված նրա աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ավելի վաղ ամերիկյան ուժերը հարված են հասցրել Լարակ կղզու երկու արձակման կայանքներին։
Այս աղբյուրի վարկածով՝ իրանական կողմը մտադրված էր այդ կայանքներն օգտագործել ծովային ականներով հրթիռներ Հորմուզի նեղուց արձակելու համար։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է պատասխան հարված հասցնել Լարակ կղզու վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել:
«Լարակ կղզու վրա հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են մեր մարտիկներից ու հայրենակիցներից մի քանիսը։ Այս քայլին կպատասխանեն Իրանի որդիները, և ագրեսորըժ կկրի պատիժ»,- ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ