Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը երկրի ներսում արտադրում է ավելի քան 1000 տեսակի զենք, ռազմական տեխնիկա և զինամթերք։ Այս մասին IRNA-ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի պաշտպանության նախարարության խոսնակ Ռեզա Թալայի-Նիկը։
«Մենք երկրի ներսում արտադրում ենք ավելի քան 1000 տեսակի զենք, սարքավորումներ և զինամթերք։ Այս արտադրության շնորհիվ հեղափոխությունից առաջ ունեցած 90 տոկոս արտաքին կախվածությունը փոխարինվել է 90 տոկոս ինքնաբավությամբ»,- ասել է Թալայի-Նիկը։
Նրա խոսքով՝ իրանական պաշտպանական արդյունաբերության ինքնաբավության մակարդակն այժմ գերազանցում է 90%-ը։ Անհրաժեշտության դեպքում Իրանը նաև համագործակցում է արտասահմանյան գործընկերների հետ։
Թալայի-Նիկը նաև հայտնել է, որ 12-օրյա պատերազմից հետո Իրանը, զինված ուժերի, մասնավոր և գիտելիքահեն ընկերությունների մասնակցությամբ, ռազմական արտադրության ծավալներն ավելի քան կրկնապատկել է։
Հետևեք մեզ՝ այստեղ