Իրանը կարող է վնաu հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջnցների ճնշման nւժեղացման դեպքում. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը կարող է վնաս հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջոցների ճնշման ուժեղացման դեպքում։ Նման նախազգուշացմամբ հանդես է եկել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա տնտեսական ճնշման ուժեղացման դեպքում մենք կպատասխանենք հակամիջոցներով, որոնք կշոշափեն ամերիկյան շահերը տարածաշրջանում»,- նշել է նա լիբանանյան Al Manar հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ չհստակեցնելով ընդ որում, թե հենց որ հակամիջոցների մասին է խոսքը։
Ռեզային հավելել է, որ, իր կարծիքով, ԱՄՆ-ի անցումը Թեհրանի վրա տնտեսական ճնշմանը վկայում է այն մասին, որ հակամարտության լուծման ռազմական մոտեցումը սահմանափակ արդյունք է տալիս։
Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ ԱՄՆ-ը տեսանելի ապագայում չի ծրագրում նոր հարվածներ հասցնել Իրանին և կկենտրոնանա Թեհրանի վրա ճնշման այլ միջոցների վրա, այդ թվում՝ պատժամիջոցների միջոցով։
Հետևեք մեզ՝ այստեղ