Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասին ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT Բելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո


Ինչո՞ւ է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը զրուցել հայատյաց փորձագետի հետ․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի և հայատյաց հայտարարություններով հայտնի ամերիկացի փորձագետ Մայքլ Դորանի զրույցը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Հուլիսի վերջին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հայտնել էր, որ Նարեկ Մկրտչյանն այցելել է Հադսոնի ինստիտուտի վերլուծական կենտրոն՝ քննարկելու Երևանի և Վաշինգտոնի միջև գործընկերության զարգացման հիմնական ուղղությունները, և զրուցել ինստիտուտի Մերձավոր Արևելքի խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրեն Մայքլ Դորանի հետ։

Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ խնդրելով մեկնաբանել, թե արդյոք ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և դեսպանությունը տեղյակ են Դորանի նախորդ հայտարարություններին։ Մասնավորապես խոսքը վերաբերում է հայատյաց պատմությունների տարածմանը, այդ թվում՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» համար լոբբինգին և Հայաստանի դեմ ապատեղեկատվության տարածմանը (օրինակ՝ «սահմանին սադրանքներ նախապատրաստելու» կեղծ մեղադրանքներ)։

Մենք հետաքրքրվել էինք, թե ով է նախաձեռնել զրույցը, ինչու է ընտրվել Հադսոնի ինստիտուտը, ոչ թե մեկ այլ նմանատիպ հարթակ՝ Հայաստան-ԱՄՆ գործընկերության քննարկման համար։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ ինչպես բոլոր նմանատիպ դեպքերում, դեսպանությունն իրականացրել է անհրաժեշտ ուսումնասիրություն և գնահատել համագործակցության նպատակահարմարությունը:

«Դեսպանն ընդունել է Հադսոնի ինստիտուտում Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրենի հետ ձևաչափով զրույցի անցկացման նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով փորձագիտական հարթակում ներկայացնել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը, երկկողմ համագործակցության զարգացման առաջնահերթությունները և ՀՀ դիրքորոշումները տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ»,- նշված է պատասխանում։

Նախարարությունից հայտնում են, որ դեսպանի մասնակցությամբ կայացած զրույցին ներկա են եղել ավելի քան չորս տասնյակ հյուրեր՝ օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների, փորձագիտական համայնքի և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ:

«Զրույցի ընթացքում չեն հնչել հարցման մեջ մատնանշված ձևակերպումները կամ գնահատականները. հանդիպման տեսագրությունը հրապարակային է և հասանելի, և այն ամբողջությամբ արտացոլում է քննարկված հարցերի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները»,- հայտնում են ԱԳՆ-ից։

Իսկ ինչու է հենց Հադսոնի ինստիտուտն ընտրվել որպես հարթակ ՀՀ-ԱՄՆ գործընկերության քննարկման համար․ նախարարությունից հայտնում են, թե դեսպանությունն ակտիվ համագործակցում է ԱՄՆ ազդեցիկ վերլուծական կենտրոնների հետ՝ խորացնելով փորձագիտական երկխոսությունը և ներկայացնելով ՀՀ օրակարգն ու դիրքորոշումներն այն հարթակներում, որոնք ունեն կարևոր դեր քաղաքական և փորձագիտական քննարկումների ձևավորման գործում:

«Այդ աշխատանքն իրականացվում է նաև այն հարթակներում, որտեղ նախկինում Հայաստանի ներգրավվածությունը եղել է սահմանափակ կամ բացակայել է»,- վստահեցրել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը։

ԱԳՆ–ն նշել է, որ վերջին երկու ամիսների ընթացքում դեսպանությունը մասնակցել է հինգ նմանատիպ հանդիպումների և միջոցառումների ԱՄՆ առաջատար վերլուծական կենտրոններում, այդ թվում՝ Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնում (CEPA), Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում (AFPC), Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS), Բրուքինգս ինստիտուտում:

Հավելենք, որ Դորանը հայտնի է իր ադրբեջանամետ և հակահայկական հայտարարություններով, մասնավորապես՝ X սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում։ Նա սերտորեն համագործակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ և նրանց հրավերով բազմիցս այցելել է օկուպացված Արցախ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ
Ամենադիտված