Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Հայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ


«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիան» պատրաստվում է մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումներից մեկին։ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում հայկական ակումբը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովային»։

Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով, ուստի հաջորդ խաղում պայքարը գրեթե ամբողջությամբ բաց է։ Հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի խոսքով՝ վճռորոշ խաղում առանցքային նշանակություն կունենան ոչ միայն տակտիկական լուծումները, այլև ֆուտբոլիստների հոգեբանական պատրաստվածությունը։

«Թիմն ունի իր ինքնությունը, ու դա օգնում է «Արարատ-Արմենիային» խաղի ընթացքում։ Մեզ համար բարդ էր այն ժամանակ, երբ մրցակիցը բարձր պրեսինգի էր դիմում։ Թիմից պահանջել եմ, որ պրեսինգը հաղթահարելու ժամանակ բոլորը լինեն իրենց տեղերում։ Նրանց ուժեղ կողմը մենապայքարում հաղթելու ունակությունն է։ Պետք է «Կրայովա»-ի ֆուտբոլիստներից արագ մտածենք ու արագ գործենք։ Պետք է կարողանանք օգտագործել նրանց սխալները»,– ասել է Տուլիպան։

Մարզիչը շեշտել է, որ նման հանդիպումներում առանձնահատուկ դեր կարող է ունենալ հոգեբանական պատրաստվածությունը։ Նրա գնահատմամբ՝ իր թիմն այդ առումով պատրաստ է և պետք է խաղադաշտում հանդես գա առավելագույն ջանասիրությամբ։

Ռումինական թիմի գլխավոր մարզիչ Ֆիլիպե Կոելյուն նույնպես վստահ է իր ֆուտբոլիստների հնարավորություններին։ 45-ամյա պորտուգալացին նշել է, որ «Կրայովան» վերլուծել է առաջին հանդիպումը և պատասխան խաղում պատրաստվում է ռազմավարական փոփոխությունների։

«Գիտակցում ենք, որ բախվելու ենք ուժեղ մրցակցի, որը խաղում է տանը, բայց ես իսկապես հավատում եմ, որ մենք կարող ենք դուրս գալ Եվրոպա լիգայի հիմնական փուլ։ Մենք պետք է ավելի լավ հանդես գանք, քան մեր մրցակիցը։ Խաղը լինելու է հավասար, և տարբերությունը կարող են ստեղծել դետալներն ու կենտրոնացվածությունը։ Մեզ համար սա ակումբի պատմությունը կերտելու հիանալի հնարավորություն է»,– ասել է Կոելյուն։

Նա անդրադարձել է նաև կադրային խնդիրներին՝ ընդգծելով, որ չի ցանկանում կենտրոնանալ բացակայությունների վրա։

«Ես այն մարզիչներից եմ, ովքեր սիրում են լուծումներ գտնել, ոչ թե կենտրոնանալ խնդիրների վրա։ Վստահ եմ՝ այն տղաները, ովքեր դուրս կգան խաղադաշտ, կպայքարեն ու կապահովեն որակավորումը»։

Իր հերթին «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Միշել Այվազյանը վստահեցրել է, որ թիմը հանդիպմանը պատրաստ է ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն։

«Բոլորս էլ գիտակցում ենք, թե ինչ կարևոր խաղ է մեր թիմի համար, մեր ազգի համար։ Բոլորս, նաև ես, անելու ենք ամեն ինչ դաշտում, որպեսզի կարողանանք բոլորով կերտել պատմություն»,– ասել է Այվազյանը։

Երիտասարդ կիսապաշտպանը խոստովանել է, որ Մանուել Տուլիպայի գլխավորությամբ իր խաղում բազմաթիվ փոփոխություններ է զգում։ Նրա խոսքով՝ մարզչի և մյուս մասնագետների շնորհիվ սկսել է ավելի վստահ գործել խաղադաշտում և դեռ մեծ տեղ ունի կատարելագործվելու համար։

Այվազյանը նաև բացահայտել է իր գլխավոր ֆուտբոլային նպատակը՝ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում և կարիերան շարունակել Եվրոպայում։

«Ես ունեմ մեծ նպատակներ, մեծ երազանքներ, որոնց հետևից գնում եմ։ Ամեն օր նվիրվում եմ մաքսիմում, աշխատում եմ առանձին, և նպատակն է՝ խաղալ ազգային հավաքականում և գնալ Եվրոպա»,– նշել է նա։

Այվազյանը խոսել է նաև Արմեն Համբարձումյանի հետ իր խաղային նմանությունների մասին։ Կիսապաշտպանի խոսքով՝ դեռ «Արարատ-Արմենիայի» հիմնական թիմում իր առաջին քայլերից Համբարձումյանը եղել է իր կողքին, օգնել է և մարզումների ու խաղերի ընթացքում շատ բան է սովորեցրել իրեն։

Այսպիսով, «Արարատ-Արմենիայի» համար առաջիկա հանդիպումը պարզապես հերթական եվրագավաթային խաղ չէ։ Հայկական ակումբը մեկ հաղթանակով կարող է մեկ քայլ ավելի մոտենալ Եվրոպա լիգայի հիմնական փուլին և պատմական արդյունք գրանցել հայկական ֆուտբոլի համար։

Հետևեք մեզ՝ այստեղ

Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման
Ամենադիտված