Օմանի ափերի մոտ արկով հարվածել են նավթատար տանկերի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հորմուզի նեղուցում Օմանի ափերի մոտ անհայտ արկով հարվածել են նավթատար տանկերի, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել, հայտնել է Միացյալ Թագավորության ծովային առևտրի կազմակերպությունը (UKMTO):
Հրդեհը մարվել է։ Անձնակազմի բոլոր անդամներն անվտանգ են։ Շրջակա միջավայրին վնաս հասցնելու մասին տեղեկություններ չեն եղել։
UKMTO-ն կոչ է արել Հորմուզի նեղուցով անցնող նավերին զգույշ լինել և հաղորդել ցանկացած կասկածելի գործունեության մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ