Այս հավի համեղ բդիկները յուրաքանչյուրիս սեղանի զարդը կդառնան
LifeՊատրաստման եղանակ
- Պատրաստում ենք մարինադը։ Ամանի մեջ ենք լցնում մանանեխը, սոյայի սոուսը, մեղրը, աղը և լոլիկի կծու սոուսը։ Սխտորը մաքրում ենք, ճզմում և լցնում զանգվածի մեջ։ Մարինադի համար պատրաստվող սոուսը խառնում ենք, որպեսզի համասեռ դառնա։ Մարինադը պատրաստ է։

- Անցնում ենք հավի բդիկներին։ Բդիկների վրա մարինադ ենք լցնում և լավ խառնում ենք։ 30 րոպե թողնում ենք սենյակային ջերմաստիճանում, որպեսզի բդիկները մարինացվեն։ Այդ ընթացքում մի քանի անգամ խառնում ենք։

- Ժամանակը լրանալուն պես, բդիկները շարում ենք յուղապատ տապակի մեջ։

- Եփում ենք նախապես մինչև 190 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ` մինչև կարմրեն։

- Ահա պատրաստ է:

- Բարի ախորժակ:

Մեղրով շատ համեղ հավի բդիկներ, որը մատուցում ենք տաք վիճակում` ցանկացած խավարտի հետ