Մյունխենում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 1 մարդ
ՄիջազգայինՄյունխենի երկաթուղային կայարանում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս հինգը՝ վիրավորվել, հայտնում է Bildը:
Միջադեպը տեղի է ունեցել Մյունխենից 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գրաֆինգ քաղաքի կայարանում։ Կասկածյալն «Ալլահ աքբար» է բացականչել ու սկսել դանակահարել անցորդներին։
Հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան՝ տեղի ժամանակով 4:50-ի մոտակայքում: Հաղորդվում է, որ կարճ ժամանակ անց հարձակվողը ձերբակալվել է: