ԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասին ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT


Փաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն Մարուքյան

2023 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքով։ Միաժամանակ նա արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է։

Այս քայլի հիմքում այն հաշվարկն էր, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ տարածքով ճանաչելուն Ադրբեջանը կպատասխանի համարժեք քայլով՝ կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և կազատի իր կողմից օկուպացված՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքները։

Սակայն Ադրբեջանը բոլորովին այլ կերպ վարվեց։ Հայաստանի կողմից իր տարածքային ամբողջականության ճանաչումն Ադրբեջանն օգտագործեց բոլոր միջազգային հարթակներում՝ պնդելու համար, որ այլևս ո՛չ միջազգային որևէ ատյան, ո՛չ էլ Հայաստանը իրավասու չեն քննարկելու Լեռնային Ղարաբաղին առնչվող որևէ հարց, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցն այսուհետ Ադրբեջանի ներքին հարցն է։

Միևնույն ժամանակ Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը որևէ կոնկրետ քարտեզի հիման վրա չճանաչեց։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը հետագայում ստիպված եղավ վերանայել Հայաստանի տարածքի՝ իր իսկ հայտարարած չափը՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը դարձնելով 29 հազար 743։

Այժմ Փաշինյանը կրկին որդեգրել է նույն՝ չաշխատող և ձախողված մարտավարությունը։ Նա հայտարարում է, որ Տիգրանաշենը պատկանում է Ադրբեջանին՝ միաժամանակ նշելով, որ Արծվաշենը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը՝ ըստ ամենայնի ակնկալելով, որ Ադրբեջանն էլ համարժեք քայլ կանի՝ կճանաչի Արծվաշենը որպես Հայաստանի Հանրապետության տարածք և այն վերադարձնելու պատրաստակամություն կհայտնի։

Բայց բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ, ինչպես նախորդ դեպքում, այս անգամ ևս Հայաստանը միակողմանի զիջման է գնում՝ անհիմն և անիմաստ կերպով իր տարածքի մի մասը՝ Տիգրանաշենը, հռչակելով Ադրբեջանին պատկանող տարածք։ Իսկ Արծվաշենի հարցը մնալու է սահմանազատման գործընթացի օրակարգում, ինչպես մինչ օրս չլուծված են մնում Ադրբեջանի կողմից օկուպացված՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող մյուս տարածքների հարցերը։

Ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա անգամ մեկ միլիմետր հող, որը պատկանում է Ադրբեջանին, և չկա որևէ իրավական հիմք, որով ադրբեջանական կողմը կարող է վիճարկել այս պնդումը։ Դա նաև հենց Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արտահայտած դիրքորոշումն էր, որն իրավական և հիմնավոր էր։

Եթե անգամ այսօր Փաշինյանի դիրքորոշումը փոխվել է, դրանից իրավական հիմքերը չեն փոխվել։

Ադրբեջանն այս ամբողջ ընթացքում որևէ ապացույց չի ներկայացրել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում իրեն պատկանող հողեր կան։ Չի ներկայացրել, որովհետև իրականում նման իրավական հիմքեր ՉԿԱՆ։

ԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում
Ամենադիտված