ԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում մեր երկրին առնչվող շատ իրադարձությունների մասին տեղեկանում ենք Ադրբեջանի նախագահից։ Օրինակ՝ որ Հայաստանում էլեկտրասյուների տեղադրման վայրը որոշելու համար ադրբեջանցի փորձագետներ են եկել Հայաստան, կամ էլ TRIPP-ի շինարարական աշխատանքները Հայաստանի տարածքում մեկնարկելու են տարեվերջին։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ հավելում է՝ վերջում էլ պարզվում է, որ Անկարայից և Բաքվից մեր ներքին խնդիրներին վերաբերող ցանկացած հայտարարություն համապատասխանում է իրականությանը։ Իսկ ո՞ւր մնաց Նիկոլ Փաշինյանի հռչակած «ինքնիշխանությունը»։ «Միջազգային պրակտիկայում երբեք չի եղել, որ պարտված ղեկավարը վերընտրվի։ Պատահական չէ, որ այս հարցի պատասխանը հենց այս թեզով սկսեցի։ Ադրբեջանի բռնապետը 2021 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո շատ հետաքրքիր մի միտք արտահայտեց։ Ասաց՝ եթե մինչև Հայաստանում Նիկոլի իշխանության վերարտադրությունը համարում էի, որ հաղթել եմ Նիկոլին, ապա նրա վերարտադրությունից հետո համարում եմ, որ հաղթել եմ հայ ժողովրդին, իսկ հայ ժողովուրդը, Նիկոլին վերընտրելով, հաստատում է, որ պարտվել է ինձ և ադրբեջանցիներին։ Ըստ այդմ, պարտված ժողովուրդը պետք է «ըմբոշխնի» բոլոր այն ստորացուցիչ և նսեմացուցիչ քայլերը, որոնք հատուկ դրված են պարտված ժողովրդի առաջ։ Հինգ տարուց ավելի է՝ շարունակաբար այդ գործընթացն ենք տեսնում։ Փաշինյանը դիտավորյալ հրահրեց հակառուսական տրամադրություններ, երեկ էլ Ազգային ժողովում կրկին նշեց, որ Արցախը մեզ համար թակարդ էր, ազատվեցինք դրանից։ Խնդիրն այն է, որ «ռուսական թակարդից ազատվելով»՝ հայտնվել ենք թուրք-ադրբեջանական ստրկատիրության մեջ։ Եթե նա թակարդ էր, ապա թուրք-ադրբեջանական տանդեմի մոտ ստրուկ ենք լինելու, որովհետև նրանց ծրագրերով անկախ Հայաստան, արժանապատիվ ապրող հայ ժողովուրդ այս տարածաշրջանում չպետք է լինի։ Կամ ասում է՝ չպետք է Հայաստանից դուրս հայկական տարածքներ փնտրենք, Ադրբեջանն էլ չպետք է Հայաստանում փնտրի Ադրբեջան։ Այս երկու թեզերը նույն նժարի վրա դնելը դավաճանություն է Նիկոլի կողմից։ Այսինքն, պետք է ուրանանք Արցախը, Ադրբեջանն էլ պետք է ուրանա իր շինծու թեզը, որ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան է»։ Սա ոչ միայն հակագիտական է, այլ նաև հակահայկական է իր ողջ ուղնուծուծով։ Երկրորդ՝ հետպատերազմյան շրջանում որևէ առաջարկ, որը հնչեցրել է Փաշինյանը, արձագանքի արժանացե՞լ է պաշտոնական Բաքվից։ Կա՛մ արհամարհում են, կա՛մ որոշ ժամանակ անց իրենց մեթոդներով Նիկոլին պարտադրում են, որ ինքն իրեն հերքի։ Մի քանի տարի առաջ Ադրբեջանը հայտարարում էր, որ Հայաստանը պետք է հանձնի Տիգրանաշենը, և, այսպես կոչված, անկլավները։ Փաշինյանն ասում էր՝ քարտեզը չի կարող համարվել ապացույց, որ այդպիսի տարածքներ եղել են Հայաստանի տարածքում, մեզ պետք են իրավական որոշումներ, ակտեր։ Հիմա ասում է՝ քարտեզ կա, որտեղ Տիգրանաշենը կամ Տավուշի մարզում գոյություն ունեցած, այսպես կոչված, «անկլավները» ադրբեջանական են։ Օրերս հրապարակել եմ 1928 թվականին Խորհրդային Միության քարտեզագրության ինստիտուտի հրատարակած քարտեզը, որտեղ ոչ միայն, այսպես կոչված, ադրբեջանական անկլավներ չկան Հայաստանի տարածքում, այլ Արծվաշենն ընդհանրապես անկլավ չէ, այն Հայաստանի Հանրապետության տարածք է։ Ինչո՞ւ Փաշինյանն, օրինակ՝ չի առաջարկում 1928 թվականի քարտեզներով անցկացնել սահմանազատում և սահմանագծում։ Նույն խոսույթը, զառանցանքները, որոնք չորս-հինգ տարի առաջ լսում էինք Ալիևի շուրթերից, հիմա նա է կրկնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը։ Հիշեցնում է՝ Ալմա Աթայի հռչակագիրը Լևոն Տեր-Պետրոսյանը ստորագրել է տասը վերապահումով, որոնցից ամենակարևորներն էին, որ Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը որպես Ադրբեջանի տարածք, և Հայաստանի Հանրապետությունը Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցող վարչական սահմանը չի ճանաչում միջպետական։ «Փաշինյանը փորձում է, դրանք հեռավար կարգով ճանաչելով և գցելով Լևոն Տեր-Պետրոսյանի գրպանը, օրինականացնել իր ապօրինությունները, որոնք կատարել է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ առանց որևէ իրավական փաստաթղթի, Հայաստանի տարածքները նվիրել է Ադրբեջանին։ Իսկ Ադրբեջանի բռնապետի խորհրդական Էլչին Ամիրբեկովն իր մի քանի հարցազրույցներում նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, և սահմանը գծվում է հիմա՝ ըստ Ադրբեջանի ցանկության, և դա է իրականությունը։ Այո, Ռուսաստանից ինքնիշխան ենք դառնում, բայց հայտնվում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի ստրկության մեջ։ Եթե հրաժարվում ենք ռուսական գազից, վաղն այդ գազն ամբողջությամբ Ադրբեջանն է տալու, իսկ Ադրբեջանը դա հենց այնպես չի տալու, ոչ միայն ինչ-որ պահանջներ է ներկայացնելու Հայաստանի Հանրապետությանը, որոնք Նիկոլը մեծ ցանկությամբ կկատարի, այլ ուղղակի կարող է գազը փակել, և որտե՞ղ կհայտնվի Հայաստանը։ Փաշինյանը հայտարարում է, որ արդեն խաղաղություն է բերել։ 21-րդ դարում, երբ երկրների միջև նույնիսկ կա փաստաթուղթ խաղաղության, բարեկամության մասին, այն առոչինչ է։ Մենք խաղաղության պայմանագիր չունենք, բայց նա ասում է՝ խաղաղություն եմ բերել։ Այդ «խաղաղությունը» ձեռնտու է Ադրբեջանին, որպեսզի նա Նիկոլի նման հակահայի ձեռքերով ստանա այն, ինչի մասին նույնիսկ չէր երազում։ Կամ՝ սահմանազատումը և սահմանագծումը տեղի են ունենում այն տարածքներում, որտեղ ձեռնտու է Ադրբեջանին։ Ասում էին՝ սահմանազատումը հյուսիսից հարավ պետք է լինի։ Ինչո՞ւ հանկարծ հասավ Տիգրանաշեն։ Ադրբեջանը սահմանազատելու և սահմանագծելու է այն հատվածները, որոնք իրեն է ձեռնտու և դա անելու է իրեն ձեռնտու քարտեզների հիման վրա։ Ադրբեջանը առաջ է շարժվում իր պետական և ազգային շահերով՝ ի տարբերություն Փաշինյանի, որը մտածում է, թե թուրքին տարածքները տալով՝ կարող է խաղաղություն բերել, այնինչ այդ կերպ վարվելով՝ նորանոր աղետների դիմաց է կանգնեցնում Հայաստանը։ Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ո՞ւր է տանում»,-նկատում է մեր զրուցակիցը։

Քաղաքագետի պնդմամբ, Ադրբեջանը կանգ չի առնելու հերթական զիջումից հետո։ «Ադրբեջանն ավելի է լկտիանալու իր պահանջների մեջ, որովհետև նա տեսնում է, որ Նիկոլի նման մեկը, արհամարհելով մի ողջ հանրության, կարող է իր ցանկությունները առաջ տանել։ Երբ ժողովրդին բացատրում էինք, որ Ադրբեջանը պլանավորում է Նիկոլի ձեռամբ 300 հազար ադրբեջանցի լցնել Հայաստան, նկատի չունեինք, որ ընտրություններից մի քանի օր հետո գալու են։ Հիմա Նիկոլին սպասարկողներն ասում են՝ որտե՞ղ են ադրբեջանցիները։ Ադրբեջանն ունի իր ծրագիրը՝ մինչև 2029-2030 թթ. ադրբեջանցիներին լցնել Հայաստան, որպեսզի 2031 թվականի ընտրություններում ապահովեն Նիկոլի վերարտադրությունը, իսկ 2036 թվականի ընտրություններում Նիկոլ չի լինելու, ինչպես նաև Հայաստան։ Այդ ժամանակ ադրբեջանցիները Նիկոլի ծառայություններից օգտվելու որևէ պատճառ չունեն, նրանք Նիկոլին ուղղակիորեն կհեռացնեն, որովհետև իրենց բերած և Հայաստանում բնակվող ադրբեջանցիները շատ շեշտակի ազդեցություն կունենան համապետական, ինչպես նաև ՏԻՄ ընտրությունների վրա։ Ադրբեջանական կողմը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ինչ ասել է, նպատակասլաց ձևով հասնում է իր ուզածին։ Թե՛ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, թե՛ 2024 թվականի փետրվարին Ադրբեջանի բռնապետի ընտանիքին պատկանող «Բաքու TV» կայքում հրապարակված նոր շանտաժ-նախապայմանները գրեթե իրականություն են դարձել։ Ադրբեջանական կողմը 2024 թվականի փետրվարին «Բաքու TV» կայքում հրապարակեց հինգ նոր նախապայման, որոնց համաձայն, խաղաղության պայմանագիր կստորագրի Հայաստանի հետ։ Այն է՝ Սահմանադրության փոփոխություն, «Զանգեզուրի միջանցքի» բացում, Հայկական բանակի կազմաքանդում, ներողություն հայցում Ադրբեջանից և փոխհատուցման տրամադրում, 300 հազար ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում։ «Զանգեզուրի միջանցքը» տրված է TRIPP-ի քողի ներքո։ Հայկական բանակի թուլացումն ընթացքի մեջ է՝ 1,5 տարվա ծառայություն, բանակի բյուջեի կրճատում և այլն։ Երեկ ազդարարեց, որ մոտակա ամիսներին նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի։ Նոր Սահմանադրության պահանջը Բաքվից իջեցված պարտադրանք է Հայաստանի Հանրապետությանը։ 2025 թվականի օգոստոսի 6-ին, երբ ստորագրվեց TRIPP-ի պայմանագիրը Վաշինգտոնում, ամերիկյան «Աքսիոս» և «Պոլիտիկո» պարբերականները հրապարակեցին մի շատ հետաքրքիր տվ յալ, որ TRIPP-ից ստացված եկամտի 40 տոկոսն անցնելու է ԱՄՆ-ին, 30 տոկոսը՝ Ադրբեջանին, 30 տոկոսը՝ Հայաստանին։ Հայաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքներից ստացված օգուտի 30 տոկոսն ինչո՞ւ է տրվելու Ադրբեջանին։ Կամ՝ Հայաստանով անցնող TRIPP ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ն ինչո՞ւ է հանդիպումներ ունենում Բաքվում, կամ ինչո՞ւ են Բաքվի պաշտոնյաները Հայաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքների վերակառուցման կամ վերականգնման պահով գնում Վաշինգտոն։ Այսինքն՝ TRIPP-ի շրջանակներում ոչ թե սեղանի շուրջ ենք, այլ սեղանի վրա։ TRIPP-ի վերաբերյալ բոլոր հարցերը լուծվում են Բաքվում, Վաշինգտոնում և Անկարայում։ Մնացել է հինգերորդ նախապայմանը՝ 300 հազար ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում։ Մինչև 2031 թվականի ընտրությունները Նիկոլը նրանց լցնելու է Հայաստան։ Լավ, մի՞թե հայ ժողովրդի մեծ մասն այս աստիճանի անգրագետ է, պատմական ամնեզիայով տառապող և բացարձակ զուրկ ինքնապաշտպանական բնազդից։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչ պատճառով է, որ 360 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Հայաստանից հիմա 29 հազար քառակուսի կիլոմետր էլ չկա։ Ամենամեծ ողբերգությունն այն է, որ մենք պետական մտածելակերպից զուրկ ժողովուրդ ենք։ Կարող ենք մեր ներքին նենգությունը և չարությունը թափել, ասենք, սոցիալական անարդարության վրա, բայց մեր ազգային արժանապատվության, դեմքի, պատմական տարածքների կորուստներին կարող ենք շատ հանգիստ վերաբերվել»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմԹրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և ԶելենսկունԼվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարանԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչՍպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. ReutersՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք ՉալաբյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-նԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնելԵրևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ինԳազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ ԱբրահամյանՀայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. ԲորդյուժաՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունիԱյս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ ՄանուկյանԱռանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա ԿոստանյանԻնքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան
Ամենադիտված