Հունաստանը Patriot համակարգ է տեղափոխել Կրետե՝ Եվրոպայում ԱՄՆ բազաներին հարվածելու՝ Իրանի սպառնալիքների ֆոնին․ Euronews
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունաստանի զինված ուժերը երկուշաբթի Patriot հակահրթիռային համակարգերից մեկը տեղափոխել է Կրետե կղզի՝ ի պատասխան Եվրոպայում ամերիկյան ռազմաբազաներին հարվածելու՝ Իրանի սպառնալիքների․ գրում է Euronews-ը։
Հաղորդվում է, որ հակահրթիռային համակարգն արևելյան Կարպատոս կղզուց տեղափոխվել է Կրետե, որտեղ գտնվում է Սուդայի ամերիկյան խոշոր ռազմաբազան։
Նշվում է, որ նման քայլի նպատակն է ուժեղացնել ինչպես Հունաստանի զինված ուժերի, այնպես էլ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից օգտագործվող Սուդայի ռազմավարական նշանակություն ունեցող ռազմածովային և ռազմաօդային օբյեկտների շուրջ հակաօդային պաշտպանությունը։
Վկայակոչելով իրանական աղբյուրները՝ Financial Times-ը նախորդ շաբաթ հայտնել էր, որ Իրանը հրթիռային հարվածներ կհասցնի Եվրոպայում գտնվող ամերիկյան թիրախներին, եթե Դոնալդ Թրամփը մեծացնի Հորմուզի նեղուցի շուրջ ռազմական ճնշումը։
Հունաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել հրթիռային համակարգի տեղափոխության մասին տեղեկությունները։
Հետևեք մեզ՝ այստեղ