Դավթաշենում՝ «մաhվան անցում» անունը ստացած հատվածում, բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը. կա վիրավnր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:10-ի սահմաններում Դավթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղում, բախվել են Երևանի բնակիչներ 41-ամյա Վլադիմիր Ա.-ի վարած «Nissan» մակնիշի և 41-ամյա Հայկ Ս.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով «Nissan»-ը գլխիվայր շրջվել է, իսկ վթարի հետևանքով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության 21-րդ խումբը վարորդներից Վլադիմիր Ա.-ին նախ տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վարորդներին և վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Արմենիա» հեռուստաընկերության անվտանգության աշխատակիցները, ովքեր նաև ավտոմեքենայից դուրս են բերել մի երեխայի, սակայն ծնողները հրաժարվել են երեխային տեղափոխել հիվանդանոց։
Հետևեք մեզ՝ այստեղ