Առաջատար տնտեսագետները կոչ են արել վերացնել օֆշորները
ՀասարակությունԱվելի քան 300 տնտեսագետներ են ստորագրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին և պետությունների այլ ղեկավարների հղված կոչը, որում ասված է օֆշորային գոտիների գործունեության դադարեցման անհրաժեշտության մասին, տեղեկացնում է BBC-ին:
Նամակում ընդգծված է, որ օֆշորները սոսկ բարձրացնում են աշխարհում կոռուպցիայի մակարդակը և միջազգային կորպորացիաներին օգնում ֆինանսական օգուտներ ստանալ մյուսների հաշվին:
Փաստաթուղթը հրապարակվել է կոռուպցիայի դեմ պայքարի՝ այս շաբաթ Լոնդոնում կայանալիք խորհրդաժողովի բացման նախաշեմին:
Դիմումն ստորագրածների թվում են՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Անգուս Դիտոնը, Արժույթի միջազգային հմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետ Օլիվիե Բլանշարը և Սասեքսի համալսարանի պրոֆեսոր Մարիաննա Մացուկատոն:
Մեկ ամիս առաջ Պանամայի Mossack Fonseca իրավաբանական ֆիրմայի՝ մամուլում հայտնված միլիոնավոր փաստաթղթերը համընդհանուր ուշադրություն են հրավիրել օֆշորների գործունեության նկատմամբ:
Դրանցում նշված է, որ Mossack Fonseca-ն մի շարք դեպքերում սպասարկյալներին օգնել է լվանալու փողերը, խուսափելու պատժամիջոցներից և հարկերից: Փաստաթղթերում հիշատակվում են պետությունների 72 ներկայիս կամ նախկին ղեկավարներ, ինչպես նաև բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, գործարարներ և մշակույթի գործիչներ: