Իվետա Մուկուչյանի ելույթը լավագույնն է ճանաչվել. Wiwibloggs
LifeWiwibloggs կայքի անցկացրած հարցման արդյունքում, «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի ելույթը լավագույնն է ճանաչվել:
Մայիսի 6-ին «Եվրատեսիլ-2016»-ի երկրորդ փորձից հետո կայքը հարցում էր սկսել, որին մասնակցել է 8,341 մարդ: Մեր երկրի ներկայացուցիչը հայտնվել է առաջին հորիզոնականում՝ ստանալով 2,428 ձայն (29.11%):
Մրցույթի գլխավոր ֆավորիտներից մեկը՝ ՌԴ-ն ներկայացնող Սերգել Լազարևը երկրորդ հորիզոնականում է՝ 1,021 ձայնով (12.24%):

Լավագույն հնգյակում են հայտնվել նաև Մալթայի, Չեխիայի և Նիդերլանդների ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում` 7-րդ համարի ներքո: