Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների փոփոխություններ է կատարել ՌԴ բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինային 63 ուղղություն՝ առանց վիզայի․ որքանո՞վ է Հայաստանի անձնագիրը զիջում հարևաններին Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում. Փաշինյան Սևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայով ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ պատրաստվում է ցուցադրել նոր ավիառումբ Վաշինգտոնն ու Իսրայելը մշակել են նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանին hարվածները վերսկսելու ծրագիր. NYT Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին ԵՄ երկրները քննարկում են Ուկրաինայի կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ բանակցողի թեկնածությունը Հոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն


Ղազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ Կուրուլթայ

Օգոստոսի 23-ին Ղազախստանում կանցկացվեն նոր միապալատ խորհրդարանի՝ Կուրուլթայի առաջին ընտրությունները։ Դրանք անկախ Ղազախստանի պատմության հերթական խորհրդարանական ընտրություններն են, սակայն իրենց նշանակությամբ էապես տարբերվում են նախորդներից: Կենտրոնասիական այս երկիրն առաջին անգամ երկպալատ համակարգից անցնում է կատարում միապալատ օրենսդիր մարմնի։

Նոր Սահմանադրությունը հավանության է արժանացել 2026 թվականի մարտի 15-ի հանրաքվեով և ուժի մեջ է մտել հուլիսի 1-ին։ Դրան համապատասխան՝ Կուրուլթայը բաղկացած կլինի 145 պատգամավորից, որոնք ընտրվելու են հինգ տարի ժամկետով՝ կուսակցական ցուցակներով, մեկ միասնական համապետական ընտրատարածքում։ Նոր խորհրդարանի առաջին ընտրություններին կմասնակցեն յոթ կուսակցություն, որոնք կառաջադրեն 545 թեկնածու։ Հունիսից մինչև հուլիսի վերջ անցկացված վեց սոցիոլոգիական հետազոտությունների տվյալներով՝ հարցվածների 70,3-75,6 տոկոսը հայտնել է քվեարկությանը մասնակցելու պատրաստակամության մասին, իսկ 89,4 տոկոսը նշել է, որ այս կամ այն չափով տեղյակ է առաջիկա ընտրությունների մասին։

Անցում երկու պալատից մեկի

Միապալատ խորհրդարան ձևավորելու գործընթացը Ղազախստանի սահմանադրական բարեփոխումների առանցքային բաղադրիչներից է։ Նոր մոդելը օրենսդրական և ներկայացուցչական գործառույթները կհամախմբի մեկ մարմնում՝ Կուրուլթայում, որը կզբաղվի օրենքների ընդունմամբ, խորհրդարանական վերահսկողությամբ և հասարակության քաղաքական շահերի ներկայացմամբ։ Նոր օրենսդիր մարմնում կենտրոնացված կլինեն այն լիազորությունները, որոնք նախկինում բաշխված էին Մաժիլիսի, Սենատի և խորհրդարանի երկու պալատների համատեղ ընթացակարգերի միջև։

Նման կառուցվածքը նախատեսում է համեմատաբար սեղմ և գործառութային օրենսդիր մարմին, որը միտված է խորհրդարանի մասնագիտական աշխատանքի որակի բարձրացմանը և իր լիազորությունների արդյունավետ իրականացմանը։ Կարևոր փոփոխություն է նաև խորհրդարանի դերի ընդլայնումը մի շարք պետական ինստիտուտների ձևավորման գործում։ Մասնավորապես, խոսքը այնպիսի մարմինների ղեկավարների և անդամների նշանակման հարցում խորհրդարանի համաձայնության մասին է, ինչպիսիք են Սահմանադրական դատարանը, Բարձրագույն աուդիտորական պալատը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Կուրուլթայը մասնակցելու է նաև վարչապետի և փոխնախագահի թեկնածությունների համաձայնեցմանը, ինչպես նաև՝ մի շարք առանցքային պետական ինստիտուտների ձևավորմանը։

Այս փոփոխություններն ընդլայնում են Կուրուլթայի մասնակցությունը պետական կառավարման համակարգում և ամրապնդում նրա դերը՝ որպես օրենսդիր մարմնի։

Ինստիտուցիոնալ բարեփոխումից՝ խորհրդարանական պրակտիկա

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արդյունավետ խորհրդարանական համակարգը հիմնված է ոչ միայն սահմանադրական մոդելի, այլև՝ արդյունավետ աշխատող պատգամավորական կազմի, զարգացած կուսակցական մրցակցության, օրենսդրական աշխատանքի և խորհրդարանական մշակույթի հստակ մեխանիզմների վրա։

Ղազախստանում այս բաղադրիչները դիտարկվում են որպես ավելի լայն ինստիտուցիոնալ բարեփոխման մաս, որի նպատակն է բարձրացնել ներկայացուցչության որակը և օրենսդիր իշխանության արդյունավետությունը։ Նոր մոդելը պայմաններ է ստեղծում ծրագրերի և քաղաքական դիրքորոշումների հիման վրա կուսակցական մրցակցության զարգացման, ինչպես նաև՝ Կուրուլթային վերապահված լիազորությունների շրջանակում պատգամավորների առավել արդյունավետ աշխատանքի համար։

Ուստի օգոստոսի 23-ի ընտրությունները ոչ միայն Կուրուլթայի առաջին կազմի ձևավորման, այլև Ղազախստանի խորհրդարանական համակարգի զարգացման նոր փուլի մեկնարկն են։

Կուրուլթայ. ավանդույթի և ժամանակակից քաղաքականության կապը

Առանձին հետաքրքրություն է ներկայացնում նոր խորհրդարանի անվանումը։

«Կուրուլթայ» եզրույթը Ղազախստանի համար ունի պատմական և մշակութային նշանակություն։ Պատմականորեն Կուրուլթայը տեղական ազնվականության խորհուրդ էր, որտեղ ընդունվում էին քաղաքական և ռազմական որոշումներ։ Դրա օգտագործումը հնարավորություն է տալիս ժամանակակից քաղաքական բարեփոխումը կապել ազգային պատմական ավանդույթի հետ՝ այն չներկայացնելով բացառապես որպես պետական կառուցվածքի տեխնիկական փոփոխություն։

Սա հատկապես հետաքրքիր է Ազգային Կուրուլթայի համատեքստում, որը վերջին տարիներին դարձել է հասարակական և պետական հարցերի քննարկման կարևոր հարթակներից մեկը։

Միևնույն ժամանակ, Ազգային Կուրուլթայը չպետք է շփոթել նոր օրենսդիր մարմնի՝ Կուրուլթայի հետ։ Դրանք տարբեր ինստիտուտներ են։ Սակայն նրանց միջև որոշակի տրամաբանական կապ կա. հասարակական քննարկումն ու համաձայնության որոնումը կարող են նախորդել քաղաքական որոշումների պաշտոնական ձևակերպմանը։

Այս իմաստով Ազգային Կուրուլթայը կարելի է դիտարկել որպես հասարակական դիրքորոշումների ձևակերպման յուրօրինակ հարթակ, մինչդեռ ապագա Կուրուլթայը պետք է քաղաքական որոշումները վերածի օրենքների և պետական քաղաքականության։

Այս համադրությունը կարող է կարևոր նշանակություն ունենալ Ղազախստանի համար, որը լայնածավալ փոփոխություններ է իրականացնում՝ միաժամանակ ձգտելով պահպանել քաղաքական կայունությունը։

«Ուժեղ նախագահ — ազդեցիկ խորհրդարան» մոդելը

Կարևոր է նշել, որ այս բարեփոխումները չեն նշանակում, որ Ղազախստանը հրաժարվում է ուժեղ նախագահական համակարգից։ Ընդհակառակը, առաջարկվող մոդելը պահպանում է նախագահի նշանակալի դերը՝ միաժամանակ ընդլայնելով խորհրդարանի հնարավորությունները վերահսկողության և առանձին պետական նշանակումների համաձայնեցման դաշտում։ Ինստիտուցիոնալ մոդելի մեկ այլ նոր բաղադրիչ է փոխնախագահի պաշտոնի ներդրումը, որը ստեղծում է նախագահի, խորհրդարանի և կառավարության փոխգործակցության լրացուցիչ մակարդակ։

Հետևաբար, խոսքը ոչ այնքան նախագահական և խորհրդարանական համակարգերի միջև ընտրության, որքան նախագահական իշխանության, օրենսդիր իշխանության և կառավարության միջև նոր հավասարակշռության ձևավորման մասին է։ Ղազախստանի համար սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով երկրի տարածքային և ժողովրդագրական առանձնահատկությունները, տնտեսական կառուցվածքն ու արտաքին քաղաքական հավակնությունները և մարտահրավերները։ Քաղաքական համակարգի կտրուկ կերպափոխումն այստեղ կարող էր իր հերթին որոշակի ռիսկեր ստեղծել։ Այդ պատճառով իշխանությունները շեշտը դնում են ինստիտուտների աստիճանական արդիականացման վրա։

Ի՞նչ կհաստատեն այս ընտրությունները

Քվեարկության արդյունքները կհաստատեն ոչ միայն 145 պատգամավորական մանդատների բաշխումը, այլև առաջին Կուրուլթայի կազմը, որը դառնալու է Ղազախստանի նոր խորհրդարանական համակարգի հիմքը։

Միևնույն ժամանակ, ընտրությունների նշանակությունը պայմանավորված կլինի ոչ միայն մանդատների վերջնական բաշխմամբ, այլև՝ քվեարկության և ապագա խորհրդարանի կազմի մի շարք առանցքային ցուցանիշներով։

Առաջին հերթին, կարևոր ցուցանիշ կլինի ընտրողների մասնակցությունը, որը կարտացոլի հասարակության ներգրավվածության մակարդակը նոր օրենսդիր մարմնի ձևավորման գործընթացում։

Երկրորդ, կուսակցությունների միջև մանդատների բաշխումը կսահմանի Կուրուլթայի կազմը և տարբեր քաղաքական դիրքորոշումների ներկայացվածությունը։

Երրորդ, կարևոր գործոն կլինի առաջին Կուրուլթայի մասնագիտական և քաղաքական կազմը, որը որոշելու է նոր խորհրդարանի օրենսդրական աշխատանքի որակը։

Վերջապես, կարևոր նշանակություն կունենա ընտրություններից հետո Կուրուլթայի աշխատանքը՝ նոր սահմանադրական մոդելի շրջանակում նրա օրենսդրական, ներկայացուցչական և վերահսկողական լիազորությունների իրականացումը։

Ղազախստանի արտաքին գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի համար այս գործընթացը նույնպես կարևոր նշանակություն ունի։ Ավելի կանխատեսելի քաղաքական ինստիտուտները լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում երկարաժամկետ համագործակցության համար՝ տնտեսությունից և էներգետիկայից մինչև տրանսպորտ, թվային նախագծեր և հումանիտար կապեր։

Մենք կհետևենք քվեարկությանն ու ձայների պաշտոնական հաշվարկին և վերջնական պաշտոնական տվյալների հրապարակումից հետո մեր ընթերցողներին առանձին կներկայացնենք ընտրությունների արդյունքները։

Գևորգ Մելիքյան

Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՎլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների փոփոխություններ է կատարել Մեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանԱշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա ԿոստանյանՌԴ բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինային 63 ուղղություն՝ առանց վիզայի․ որքանո՞վ է Հայաստանի անձնագիրը զիջում հարևաններին Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանԵրեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք Չալաբյան Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում. Փաշինյան Ստեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Սևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայով Գինը վճարում է ժողովուրդը...ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ պատրաստվում է ցուցադրել նոր ավիառումբ Վաշինգտոնն ու Իսրայելը մշակել են նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանին hարվածները վերսկսելու ծրագիր. NYT Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին ԵՄ երկրները քննարկում են Ուկրաինայի կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ բանակցողի թեկնածությունը Հոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն Վայոց ձորում իրանցի վարորդը «Hyundai»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավnրը վարորդի 11-ամյա դուստրն է Խաղաղության համաձայնագիրը կարող է ավելի մոտ լինել, քան երբևէ. Թրամփ Պաշտոնատար անձինք այցելել են Սյունիք՝ TRIPP նախագծի մեկնարկի հետ կապված հարցերը տեղում քննարկելու Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Թրամփն իրատեսական է համարում Ուկրաինայի հարցով գործարքը Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ ռազմակայանների դեմ հնարավոր գործողությունների մասին Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին Մեկ մարդ զոհվել է, ութը տուժել են Սաուդյան Արաբիայում օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բանակցում Իրանի հետ Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է
Ամենադիտված