Լավրովի կոշտ նախազգուշացումը Մեծ Բրիտանիային անհանգստություն է առաջացրել Լոնդոնում Լեհաստանը կիսով չափ կրճատել է օտարերկրացիների համար աշխատանքային վիզաների քանակը Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (Photo, Video 18+) Աշխարհի ամենատարեց մարդը նշել է իր 117-ամյակը Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Իրանին աջակցող երկրների դեմ միջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքները Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր Ավելի լավ է պատերшզմն ավարտել հենց այսօր, քանի դեռ մենք գտնվում ենք ուժի և արժանապատվության դիրքում. Փեզեշքիան Օգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համար Վառելիքային ճգնաժամի նոր ալիք՝ Ռուսաստանում. բենզինի գները բարձրանում են


Հայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնը

21-ը օգոստոսի, 2026թ Երևան E-auto ընկերությունը, որը HONGQI էլեկտրամոբիլների միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և Վրաստանում, Երևանում բացել է ավտոմոբիլային այս բրենդի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնը՝ ներդնելով շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլար։  

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, HONGQI-ի մայր գործարանի՝ FAW ընկերության՝ Արևելյան Եվրոպայում գլխավոր տնօրենի տեղակալ Լու Ժիգուանը:

Ռուբինյանց 40/3 հասցեում՝ գրեթե 3000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով նոր համալիրում մեկ հարկի տակ գործում են HONGQI-ի ֆլագմանային խանութ-ցուցասրահը, տեխնիկական սպասարկման կենտրոնը և ավտոմեքենաների ներկման մասնագիտացված կայանը։ Ընկերությունը նաև տնօրինում է շուրջ 2500 քմ մակերեսով պահեստային տարածք անհրաժեշտ պահեստամասերի մշտական առկայությունն ապահովելու համար։

HONGQI-ն Հայաստանում ներկայացնելուց կարճ ժամանակ անց E-autoն կարողացել է ոչ միայն դառնալ էլեկտրամոբիլների պաշտոնական ներկրման շուկայի առաջատար, այլև ձևավորել մեքենաների վաճառքից մինչև երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում ընդգրկող ամբողջական ենթակառուցվածք։

2025 թվականին E-auto-ն Հայաստան է ներմուծել շուրջ 800 էլեկտրամոբիլ՝ ապահովելով պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծված էլեկտրամոբիլների շուրջ 35%-ը։ 2026 թվականին ընկերությունը շարունակում է պահպանել առաջատար դիրքը՝ մինչ օրս ներմուծելով արդեն շուրջ 500 էլեկտրամոբիլ։ E-auto-ի նպատակն է մինչև տարեվերջ գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը։

«Այսպիսի արագ աճը մեզ համար, այո, մեծ ձեռքբերում է, բայց, միևնույն ժամանակ, մեծ պատասխանատվություն։ Մեր աշխատանքը չի ավարտվում մեքենայի վաճառքով. հաճախորդը պետք է վստահ լինի, որ միշտ, իր մեքենայի հետ կապված ցանկացած հարցի դեպքում ունի մեկ հասցե, որտեղ կստանա լիարժեք մասնագիտացված և վստահելի սպասարկում։ Շուրջ 5 միլիոն դոլարի ներդրմամբ մենք ստեղծել ենք այդ ենթակառուցվածքը Հայաստանում HONGQI-ի յուրաքանչյուր վարորդի համար»,-ասում է E-auto ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Գևորգ Աղաջանյանը։

Նոր կենտրոնը համալրված է HONGQI էլեկտրամոբիլների տեխնիկական զննման, սպասարկման և վերանորոգման բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև ավտոմեքենաների ներկման կայանով, որտեղ կիրառվում են գործարանային տեխնոլոգիաներ և ստանդարտներ՝ ապահովելով բարձրակարգ արդյունք և որակ։

«Վերջին տարիներին էլեկտրամոբիլների ներմուծման և շահագործման խթանման քաղաքականությունը Էկոնոմիկայի նախարարության առաջնահերություններից է, ինչի նպատակով տրամադրվում են ԱԱՀ- ի և մաքսատուրքերի ազատման արտոնություններ: Այսօրվա խորհուրդն էլ փաստում է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք: Իսկ միջազգային ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչների դերը կարևոր է ոչ միայն որակյալ տրանսպորտային միջոցների ներմուծման, այլև ենթակառուցվածքների զարգացման, պատասխանատվության ինստիտուտի ձևավորման և երաշխիքի տրամադրման առումով»,-ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը:

E-auto-ի արագ զարգացումը շարունակվում է նաև Հայաստանի սահմաններից դուրս։ 2025 թվականին գրանցած արդյունքներից հետո ընկերությունը 2026 թվականի սկզբին դարձել է HONGQI-ի պաշտոնական ներկայացուցիչը նաև Վրաստանում՝ հայկական շուկայում հաջողությամբ կիրառված բիզնես մոդելը տեղափոխելով տարածաշրջանային մակարդակ։

«Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել մեր գործընկերոջ հետ՝ բոլոր հաճախորդներին հուսալի սպասարկում և երկարաժամկետ աջակցություն ապահովելու նպատակով, և այս նոր ցուցասրահի շնորհիվ հայաստանի հաճախորդներն այժմ կարող են ավելի մոտիկից ծանոթանալ HONGQI-ին և անձամբ փորձարկել մեր արտադրանքը», - ասել է HONGQI-ի մայր գործարանի՝ FAW ընկերության՝ Արևելյան Եվրոպայում գլխավոր տնօրենի տեղակալ Լու Ժիգուանը:

Երևանում E-auto-ի հասցեներն են՝ Ռուբինյանց 40/3 և Դավիթ Բեկ 138/4: Ընկերությունը HONGQI Էլեկտրամոբիլների համար տրամադրում է մինչև 8 տարի կամ մինչև 150․000 կիլոմետր պաշտոնական երաշխիք։ 

Համագործակցելով Հայաստանում գործող գրեթե բոլոր առաջատար բանկերի հետ՝ E-auto ն իր հաճախորդներին տրամադրում է նաև ավտովարկ ձևակերպելու հատուկ հնարավորություն՝ սկսած 0% կանխավճարից։

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է www.hongqi.am կայքում, Facebookյան էջում և +37410330330, +37491330330 հեռախոսահամարներով։ 

E-auto ընկերության մամուլի ծառայություն՝ [email protected]

Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն«Ուժեղ Հայաստան»-ն աշխատելու է, պայքարելու է՝ խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար․ Նարեկ ԿարապետյանԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄեր խմբակցությունը նույնիսկ ամենավառ երազում չի ուզում հիշել ձեր՝ երեք պատերազմ բերած հնգամյա անցյալը. Լիաննա ԳասպարյանՀայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնըԻրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափովՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՇնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․ Սամվել ԿարապետյանԸնտրությունից առաջ կենսաթոշակ բարձրացնելը ոչ այլ ինչ էր, քան այն գնահատականը, որը տվել ենք․ Լիանա ՄանուկյանԱրեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է ՔՊ-ի կարկառուններ, Արցախը չենք ճանաչում ու չենք ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի ազատ արձակման օրվա հիշարժան դրվագները մեկ ֆոտոշարքովՍյունիքի պատմությունը՝ նոր բացահայտումներով․ ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում մշակույթի պահպանմանըՔՊ-ն ժողովրդին բերել է 3 պատերազմ, իսկ քպականներին՝ պարգեւավճարներ․ Շիրազ Մանուկյան «Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBankՔաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետԼավրովի կոշտ նախազգուշացումը Մեծ Բրիտանիային անհանգստություն է առաջացրել Լոնդոնում ԻԴԵԱԼ համակարգի Էջմիածնի մասնաճյուղը իր դռներն է բացել՝ Լեոնիդ Ազգալդյան 1/52 հասցեումԼեհաստանը կիսով չափ կրճատել է օտարերկրացիների համար աշխատանքային վիզաների քանակը Էդ ձեր «նախկին-ներկան» սպառել ա իրան, ֆիքսեք՝ մենք «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ենք. Գևորգյան Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (Photo, Video 18+)Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու ա տենց խնդիր, որ ասեք՝ ինքն ա մեղավոր․ Արամ Վարդևանյան Աշխարհի ամենատարեց մարդը նշել է իր 117-ամյակը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբԹունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Իրանին աջակցող երկրների դեմ միջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքները Արդարությունը վերականգնված է, Ավետիք Չալաբյանն` ազատության մեջՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր Ավելի լավ է պատերшզմն ավարտել հենց այսօր, քանի դեռ մենք գտնվում ենք ուժի և արժանապատվության դիրքում. Փեզեշքիան Կառավարության մոտեցումը Գյումրու հանդեպ նման է երեխայից նեղացած ծնողի. Մխիթարյան Ինչո՞ւ չեք ուզում Փաշինյանը գա ԱԺ․ ես անհամբեր եմ նրա հետ հանդիպմանը, բայց պետք է այնպես անենք, որ նրա փոխարեն Սամվել Կարապետյանը գա. Էդգար ՂազարյանՎեհափառ Տեր, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է Ձեզ հոբելյանական տարեդարձի կապակցությամբՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համար Քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի գործով դատական նիստը` ուղիղ Ավետիք Չալաբայանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ կարձակվիՎառելիքային ճգնաժամի նոր ալիք՝ Ռուսաստանում. բենզինի գները բարձրանում են Կիևը ցանկանում է Starlink-ն օգտագործել Ռուսաստանի խորքում հարվածների համար․ FT
Ամենադիտված