Նույնիսկ Հորմուզի նեղուցում նավագնացության ռեժիմի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև բանակցությունների հաջող ավարտի դեպքում առկա է տարածաշրջանում իրավիճակի հետագա էuկալացիայի ռիսկ․ ՌԴ փոխարտգործնախարար
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նույնիսկ Հորմուզի նեղուցում նավագնացության ռեժիմի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև բանակցությունների հաջող ավարտի դեպքում առկա է տարածաշրջանում իրավիճակի հետագա էսկալացիայի ռիսկ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Իրավիճակի հետագա վատթարացման և լարվածության էսկալացիայի ռիսկերը պահպանվում են նույնիսկ Հորմուզի նեղուցում նավագնացության ռեժիմի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև բանակցությունների հաջող ավարտի դեպքում», - News.ru տեղեկատվական պորտալին տված հարցազրույցում ասել է Ռյաբկովը։
Նա նշել է, որ Պարսից ծոցում տիրող ընթացիկ իրավիճակը դժվար է «դադար» անվանել՝ հաշվի առնելով հարվածների բավականին կանոնավոր փոխանակումը, կրկին մտցված ծովային շրջափակումը և ճգնաժամում ներգրավված կողմերի կազմի ընդլայնումը։
«Տպավորություն է ստեղծվում, որ անկայունության գլխավոր գործոններից մեկը բանակցային գործընթացի բազմակի խախտումներից հետո ձեռք բերվող համաձայնությունների ամրության նկատմամբ կողմերի վստահության բացակայությունն է», - հավելել է փոխնախարարը։
Հետևեք մեզ՝ այստեղ