Նախկինում դատшպարտված 266 անձ բաժին է ներկայացվել (տեսանյութ)
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանության ծառայողները հանրապետության տարբեր բնակավայրերում անցկացված հատուկ միջոցառումների ընթացքում տարածքային բաժիններ են ներկայացրել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:
Հայտնաբերվել են նաև թմրամիջոցներ, կանեփի թփեր, դանակներ, զենք և զինամթերք։ ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունը՝ ստորև․ Հանրային անվտանգությանը սպառնացող ցանկացած դրսևորում շարունակում է արժանանալ ՆԳՆ ոստիկանության հասցեական արձագանքին։ Այդ նպատակով ՆԳՆ ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են հատուկ միջոցառումները։
Ոստիկանները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի մեկ տասնյակից ավելի հավաքատեղիներում։ Ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ։
Հատուկ միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են նաև թմրամիջոցներ, կանեփի թփեր, դանակներ, զենք-զինամթերք։ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները պարբերական են։
Հետևեք մեզ՝ այստեղ