Ռուսաստանը գլխավորել է «գողական կապիտալիզմի» վարկանիշը. The Economist
ՄիջազգայինՌուսաստանը գլխավորել է The Economist պարբերականի կազմած «գողական կապիտալիզմի» վարկանիշը, երբ բիզնեսի հաջողությունն ուղղակիորեն կախված է պաշտոնյաների իշխանության ներկայացուցիչների հետ անձնական ծանոթությունից:
Պարբերականի վարկածով՝ առավել «կլանային» ճյուղ են հանդիսանում խաղային, նավթագազային և պաշտպանական սեկտորները, բանկային բիզնեսը, անշարժ գույքը և ենթակառուցվածքային նախագծերը:
Վերլուծաբանները գնահատել են, թե միլիարդատերերը իրենց եկամուտների որ մասն են ստացել «կլանային» ճյուղերից և հաշվել են բիզնեսմենների եկամուտների մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում: Ռուսաստանի միլիարդատերերի եկամուտների ընդհանուր մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում կազմել է 21.5%: Ընդ որում՝ 18%-ը բաժին է ընկել հենց «կլանային բիզնեսին»:
«Կլանային կապիտալիզմի» վարկանիշում Ռուսաստանը բացարձակ առաջատար է: Նրանից հետո գալիս են Մալայզիան, Ֆիլիպինները, Սինգապուրը և Ուկրաինան: Տասնյակի մեջ են մտել նաև Մեքսիկան, Ինդոնեզիան, Թուրքիան, Հնդկաստանը և Թայվանը: