Ուկրաինացին պայթեցրել է իրեն և երեխաների
ՄիջազգայինՈւկրաինայում՝ Պոլտավայի մարզում երիտասարդը նռնակով պայթեցրել է ինքն իրեն և մի քանի երեխաների: Պայթյունի հետևանքով տղամարդը տեղում մահացել է:
15-ից 16 տարեկան չորս աղջիկ վիրավորվել են, 14 և 6 տարեկան երկու աղջիկ նույնպես տուժել է: Բոլորն էլ հոսպիտալացվել են:
«Աղջիկներից մեկի առողջական վիճակը ծանր է, մյուս երեխաների վիճակը միջին ծանրության է», - մեջբերում է «ՌԻԱ Նովոստին» Ուկրաինայի ոստիկանության Պոլտավայի մարզային վարչության հաղորդագրությունը:
Հաղորդվում է, որ նախօրեին երիտասարդը նռնակով գնացել էր հարևանների մոտ, ենթադրաբար «Ф-1» տեսակի, և սկսել էր այն ցուցադրել նրանց: Սակայն, անզգույշ վարվելու արդյունքում զինամթերքը պայթել է: