Լավրով․ Մոսկվան ԱՄՆ-ին հարցեր է ուղղել Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու վերաբերյալ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը մի շարք հարցեր է ներկայացրել ԱՄՆ Պետդեպարտամենտին՝ Վաշինգտոնի կողմից Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու և Ռուսաստանի խորքում իրականացվող ուկրաինական հարվածներին մասնակցության վերաբերյալ, «Ինտեֆաքս»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Մոսկվան կարող է վերջնագիր ներկայացնել՝ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները հետ բանակցություններից առաջ կարող է վերջնագիր ներկայացնել՝ ԱՄՆ-ի կողմից նման գործողությունները կանխելու համար, ԱԳ նախարարը նշել է. «Մենք վերջնագրեր չենք ներկայացնում»։
«Մենք չենք հրաժարվում խոսել նրանց հետ։ Եթե նրանք գան, նրանք գիտեն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց։ Ինչ են նրանք բերում, այլ հարց է», - ասել է Լավրովը:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը դեռ հունիսին հայտարարել էր, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կայցելեն Ռուսաստան:
Հետևեք մեզ՝ այստեղ