Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի դեմ բոլոր հնարավոր քայլերը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վաշինգտոնի վարչակազմն այժմ քննարկում է Կուբայի նկատմամբ հետագա քայլերի բոլոր տարբերակները, ներառյալ՝ ռազմական գործողությունները։ Այդ մասին Պանամայում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պատրազմի նախարար Փիթ Հեգսեթը։
«Դիտարկվում են բոլոր տարբերակները, ներառյալ ռազմականները», – ասել է նա՝ պատասխանելով կարիբյան հանրապետության նկատմամաբ ԱՄՆ կողմից ռազմական գործողությունների հնարավորության մասին հարցին։
Հեգսեթը նշել է, որ ԱՄՆ-ն ունի Կուբայի նկատմամբ հետագա գործողությունների «բազմաթիվ տարբերակներ»։
Թրամփը մարտի 5-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է զբաղվել Կուբայի նկատմամբ գործողությունների հետագա ուղեգծի մշակմամբ՝ Իրանի դեմ գործողության ավարտից հետո։
Politico թերթը մայիսի 18-ին հաղորդել էր, որ ԱՄՆ կառավարությունն ավելի ու ավելի է հակված Կուբայի նկատմամբ ռազմական ուժի կիրառմանը։ Հունիսին Axios լրատվական հարթակին տված հարցազրույցում ԱՄՆ ղեկավարը հնարավոր է համարել Կուբայում ղեկավարության փոփոխությանը միտված գործողության իրականացումը։
Հետևեք մեզ՝ այստեղ