Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կուրիլյան կղզիների շուրջ Ճապոնիայի դիվանագիտական ակտիվությունը արդյունք չի տա․ Գրուշկո Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Վրաց-ռուսական «Կազբեգի - Վերին Լարս» սահմանը փակ է Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի դեմ բոլոր հնարավոր քայլերը Փրկարարներն օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին Ռուսթավելի փողոցում 2 տղամարդ կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել իրար ՀՀ-ի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ դեսպանին Թուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում


Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

MediaHub-ն ուսումնասրեց այսօրվա Կառավարության նիստի չզեկուցվող նախագծերը, որից մեկում նշվում է՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի որդեգրումն օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձի, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` նախնական համաձայնությունն ստանալու դեպքում:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրումը, որը կատարել է օտարերկրյա այն պետության իրավասու մարմինը, որի քաղաքացին է որդեգրողը, Հայաստանի Հանրապետությունում վավեր է որդեգրման համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` նախնական համաձայնությունն ստանալու դեպքում։

Նույն մասով սահմանվում է, որ նախնական համաձայնության տրամադրման համար երեխայի որդեգրման գործն ուսումնասիրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վերոգրյալ կարգավորումները նպատակ ունեն ապահովելու, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաների որդեգրման գործընթացում ցանկացած դեպքում, անկախ այն հանգամանքից՝ տվյալ երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, թե ոչ, լիարժեք կերպով հաշվի առնվեն երեխայի կարիքները և որդեգրումն իրականացվի միայն այն դեպքում, եթե դա բխում է երեխայի լավագույն շահերից։

«Օտարերկրյա պետության քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման նախնական համաձայնության տրամադրման համար երեխայի որդեգրման գործն ուսումնասիրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) նպատակ ունի կարգավորելու օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացի երեխաների որդեգրման դեպքում ՀՀ կառավարության կողմից նախնական համաձայնություն տրամադրելու համար երեխայի որդեգրման գործն ուսումնասիրելու և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու հետ կապված իրավահարաբերությունները։

Նախագծի կարգավորումները մշակվել են այն տրամաբանությամբ, որ երաշխավորվի վերոգրյալ գործընթացի շրջանակներում այն նույն չափանիշների կիրառումը, որոնք տարածվում են ներպետական որդեգրման և «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի շրջանակներում իրականացվող օտարերկրյա որդեգրումների ընթացքում՝ միաժամանակ հաշվի առնելով այս գործընթացի առանձնահատկությունները, մասնավորապես այն հանգամանքը, որ երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և որ օտարերկրյա պետությունն իր ներպետական օրենսդրությանը համահունչ նախնական եզրակացության է հանգել որդեգրման նպատակահարմարության և իրավաչափության առթիվ։

Այսպես, Նախագծով սահմանվել է, որ մինչև օտարերկրյա պետությունում որդեգրման գործընթացի ավարտը համապատասխան պետության իրավասու մարմինը կամ որդեգրել ցանկացող անձը պետք է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնի որդեգրել ցանկացող անձի և որդեգրման ենթակա երեխայի վերաբերյալ մի շարք տեղեկություններ ու փաստաթղթեր։

Մասնավորապես, նախագծով պարտադիր ներկայացման ենթակա՝ որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ տվյալներում ներառվել են այն բոլոր տեղեկությունները, որոնք պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող երեխային որդեգրել ցանկացող անձանց կողմից՝ ապահովելու համար գործընթացների միասնական տրամաբանությունը, քանի որ տվյալ դեպքում ևս ՀՀ իրավասու մարմինները պետք է ստուգեն որդեգրել ցանկացող անձի տվյալները և համոզվեն, որ վերջինս բավարարում է որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նախապայմաններին։ Նմանապես, Նախագծով սահմանվում է, որ Արդարադատության նախարարությանը պետք է ներկայացվեն որդեգրման ենթակա երեխայի վերաբերյալ բոլոր այն տվյալները, որոնք անհրաժեշտ են երեխայի և որդեգրել ցանկացող անձի միջև համադրումն իրականացնելու համար։

Միաժամանակ, ապահովելու համար որդեգրման ենթակա երեխայի կարիքների և որդեգրել ցանկացող անձի կողմից դրանք բավարարելու կարողությունների, ինչպես նաև երեխայի անվտանգությանը սպառնացող ռիսկերի պատշաճ գնահատումը՝ նախագծով սահմանվում է, որ Արդարադատության նախարարությունը վերոգրյալ տվյալներն ու փաստաթղթերը ներկայացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ու Ներքին գործերի նախարարության ոստիկանություն։

Նշված մարմիններից յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում պետք է ուսումնասիրի փաստաթղթերը և տրամադրի դիրքորոշում, ինչից հետո Արդարադատության նախարարությունը նշված դիրքորոշումների, որդեգրման ենթակա երեխայի, որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ տվյալների ու փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա կազմում և ՀՀ վարչապետի աշխատակազմին է ներկայացնում որդեգրման վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն։

Մարիաննա Արամյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Թեհրանը հայտնում է՝ Իրանի հարավ-արևելքում սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Կուրիլյան կղզիների շուրջ Ճապոնիայի դիվանագիտական ակտիվությունը արդյունք չի տա․ Գրուշկո Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Վրաց-ռուսական «Կազբեգի - Վերին Լարս» սահմանը փակ է Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի դեմ բոլոր հնարավոր քայլերը Փրկարարներն օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին Երբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՌուսթավելի փողոցում 2 տղամարդ կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել իրար Պետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՀՀ-ի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ դեսպանին Մենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԹուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում Խոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԼարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանՌուսաստանը Ուկրաինային է փոխանցել 261 զինծառայողի մարմին Կասեցվել է «Լիլիթ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Բանակում գրանցված վերջին մшհվան դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում, ինչպես նաև ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կլինեն կադրային փոփոխություններ. Փաշինյան Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլըՄեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի Հայ շախմատիստները առաջատարներ են Մոնտենեգրոյում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանՔաղաքապետարանը հաղորդում է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի աշխատանքների ավարտի մասին Trina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար ԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ ԱՄՆ-ը երկար ժամանակ սխալ հաշվարկներ է կատարել հետախուզական ձախողումների պատճառով․ դրա վառ օրինակը՝ Իրանի դեմ պшտերազմը․ Արաղչի 2026թ․-ին անշարժ գույքի շուկան առավել քան ակտիվ է, Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային․ Նիկոլ Փաշինյան 9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ COP17-ը շատ կարևոր է, ՀՀ-ի միջազգային ճանաչելիությունը պիտի բարձրացնենք, մոտ 15,000 մարդ է գալու. առաջարկել եմ, որ Երևանում լինի COP17-ի փողոց․ Փաշինյան Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՄոսկվան չի մոռացել, որ ՀՀ-ի «ինքնիշխան» քաղաքական գործիչները համարձակություն չունեցան հանդիմանելու Զելենսկիին․ Զախարովա Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Հայտնաբերվել են վտանգավոր (թունավոր) խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքը Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մաhանnւմ է․ Գրոսսի Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին
Ամենադիտված