Ամեն ինչ հիանալի է. Դոնալդ Թրամփը` Իրանի հետ կապված իրավիճակի մասին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի հետ կապված իրավիճակը լավ է զարգանում, և ԱՄՆ-ն է լիովին վերահսկում Հորմուզի նեղուցը:
«Մենք լիովին վերահսկում ենք Հորմուզի նեղուցը։ Միայն մենք ունենք վերահսկողություն։ Ոչ ոք, միայն մենք։ Մեր ռազմածովային ուժերն անհավանական են… Եվ եթե ինչ-որ պահի նրանք ինչ-որ բան անեն, պարզապես կվերանան երկրի երեսից», – «Էնդրյուս» ռազմաբազայում լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը:
ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ չի վստահում Իրանին:
«Ես չեմ վստահում Իրանին։ Ես ամենավերջին մարդն եմ, որ կվստահի Իրանին։ Նրանք անընդհատ խաբել են ինձ»,– ասել է նա։
Թրամփի խոսքով` այժմ ԱՄՆ-ն շատ շահեկան վիճակում է։
«Բայց հենց հիմա մենք շատ շահեկան վիճակում ենք։ Մեր առջև մի երկիր է, որը 50 տարի եղել է Մերձավոր Արևելքի գլխավոր սադրիչը։ Իրականում` 51 տարի, եթե լավ մտածենք, չէ՞: Մենք չորս տարի ասել ենք` 47 տարի։ Եվ նրանք այլևս Մերձավոր Արևելքի սադրիչները չեն», – ասել է Թրամփը։
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիայից մեկնելիս, անվտանգության ծառայության որոշմամբ, գաղտնի փոխել է ինքնաթիռը (հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո)՝ Իրանից բխող ռիսկի պատճառով:
Հետևեք մեզ՝ այստեղ