Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Մասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Ստեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Կյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում ԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ


Սահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա Շուշանյան

Մենք այլևս ապրում ենք պետական-հասարակական մի իրականության մեջ, որտեղ «Խաղաղության հաստատման» օրվա շնորհավորական ուղերձում սահմանադրական պարտականությունը վերածվում է պարզապես «հուզմունքի», իսկ հայրենակիցների լեգիտիմ իրավունքներից հրաժարումը՝ պետական քաղաքականության։
 
Օգոստոսի 8-ին վարչապետի կայքում հրապարակված ուղերձում ասվում է. «…խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» եւ «Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջանի եւ արեւմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը»։
 
Բռնի տեղահանված արցախցիների վերադարձի լեգիտիմ իրավունքը չի կարող հավասարեցվել Ադրբեջանի պետական քաղաքականությամբ և ֆինանսավորմամբ առաջ մղվող՝ «արևմտյան ադրբեջանցիների պատմական հողեր վերադարձի» զավթողական ծրագրին։ Առաջինը մարդկանց՝ միջազգային իրավունքով պաշտպանվող իրավունքն է, երկրորդը՝ պետականորեն կանխամտածված ու կառուցված կեղծ զավթողական օրակարգ։ Փաստերի հետևից հեռու գնալ պետք չէ․ պատմությունը, արխիվներն ու Ադրբեջանի պետական բյուջեից այսօրվա հատկացումները բավական են։ Բայց դա արդեն առանձին, ծավալուն հոդվածի թեմա է։
Եվ ֆիքսենք ամենակարևորը․ Հայաստանի որևէ կառավարություն կամ պաշտոնյա իրավասու չէ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կամ ընդհանրապես հրաժարվել արցախցիների՝ միջազգային իրավունքով երաշխավորված իրավունքից։
 
Այս երկու երևույթների արհեստական հավասարեցումը պարզապես Հայաստանի ներքաղաքական դաշտում Ադրբեջանի բացահայտ զավթողական հավակնությունների մասին խոսքը լռեցնելու փորձ է՝ այն էլ «հաստատված խաղաղության» պայմաններում։
 
Միաժամանակ սա արտաքին դաշտում սեփական անկարողության քողարկում է՝ նույն հարևանից չկարողանալու պահանջել դադարեցնել ոչ թե պարզապես «խոսույթը», այլ պետականորեն վարվող քաղաքականությունը։ Այլապես այդ պահանջը ոչ թե Ադրբեջանի ժողովրդին ուղղված շնորհավորական ուղերձում կհնչեր, այլ գոնե մեկ անգամ՝ նույն օրը կայացած հեռախոսազրույցում՝ այդ քաղաքականության ճարտարապետ Ալիևին։
 
Խաղաղությունը սկսվում է ոչ թե ճիշտ բառապաշար ընտրելուց, այլ չլուծված խնդիրները հասցեական լուծելուց ու չկոծկելուց։
 
Եվ վերջապես, դժվար է խոսել «մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի» մասին, երբ մեր հայրենակիցները շարունակում են անազատության մեջ մնալ Ադրբեջանում։
 
2021-ի նախընտրական օրերին վարչապետն ասում էր՝ գերիները «մի քանի ամիս էլ կսպասեն, մեզ կներեն»։ Անցել է հինգ տարի։ Գերիները դեռ սպասում են։ Իսկ նրանց պաշտպանության՝ պետության սահմանադրական պարտականությունն այսօր արդեն ձևակերպվում է պարզապես որպես «մեզ բոլորիս շատ հուզող և անհանգստացնող» հարց։
 
Հիշեցնեմ՝ ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո՝ միջազգային իրավունքի հիման վրա»։
Սահմանադրական պարտականությունը հուզմունք չէ։
 

Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան ԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT
Ամենադիտված