Մելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Ոսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն Կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Եթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է Մեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին

Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել՝ ըստ որի, երեք երկրներից որևէ մեկի դեմ զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում համաձայնագրի բոլոր մասնակիցների դեմ։ Փաստաթուղթը ստորագրվել է Մեքքայի եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով և ստացել է «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիր» անվանումը։
Դրա հիմնական նպատակն է զսպման և հավաքական կարողությունների ամրապնդումը, հնարավոր ագրեսիային հակազդելը։ Խոսքը անվտանգության և պաշտպանության ոլորտներում երեք երկրների «բոլոր ուղղություններով» համագործակցության մասին է։ Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի երկրորդ խոշոր բանակը։ Սաուդյան Արաբիան՝ Պարսից ծոցի ամենահարուստ պետությունն է, իսլամի սուրբ վայրերի հայրենիքը և նավթի խոշոր արտահանողներից մեկը: Իսկ Պակիստանը միջուկային զենք ունեցող միակ մահմեդական երկիրն է։
 
Մերձավորարևելյան վերջին ռազմա-քաղաքական իրադարձություններից հետո, կարծում եմ, այս երեք երկրներին, հատկապես մտահոգել է ինչպես Իսրայելի, այնպես էլ Իրանի՝ ավելի ու ավելի ագրեսիվ ու հետևողական քաղաքականությունը:
 
Երեք երկրներից յուրաքանչյուրը, հաշվի առնելով սեփական ամբիցիոզ շահերը, իրենց նկատմամբ աճող ռեգիոնալ հակազդեցությունը, մուսուլմանական ընդհանրությունն ու աշխարհակարգի փոփոխության վեկտորները՝ հանգել են համատեղ պաշտպանության անհրաժեշտությանը: Բացի այդ, նրանք հասկացան, որ միայն ԱՄՆ դաշնակից լինելը բավարար չէ՝ լիարժեք անվտանգության ապահովման համար:
 
Դաշինքի ստեղծման շուրջ բանակցությունները, որը կարելի է անվանանել նաև «իսլամական ՆԱՏՕ»՝ ընթանում էին անցյալ տարվա վերջից։ Համաձայնագրի ձևակերպումները գրեթե ՆԱՏՕ-ական են, սակայն դրա իրականացման մեխանիզմն անհասկանալի է։ Հայտնի չէ, թե դաշնակիցները կոնկրետ ի՞նչ ռազմական օգնություն են պարտավոր տրամադրել, ո՞վ է գնագատելու միմյանց դեմ սպառնալիքի աստիճանը, և ո՞վ է որոշելու համատեղ գործողությունների կիրառման անհրաժեշտությունը։
 
Հատկանշական է նաև այն, որ Անկարայի համար այս նոր պայմանագիրը չի չեղարկում որպես ՆԱՏՕ-ի անդամ ստանձնած պարտավորությունները: Ավելին՝ Թուրքիան հայտարարում է, որ պայմանագիրը բաց է տարածաշրջանի երկրների համար։ Այսինքն՝ «իսլամական ՆԱՏՕ»-ն մերձավորարևելյան տարածաշրջանում ընդլայնվելու ցանկություն և պոտենցուալ ունի: Զարմանալի չի լինի, եթե հաջորդն այնտեղ տեսնենք Ադրբեջանին, իսկ հեռագայում նաև Միջին Ասիայի երկրներին:
 
Թե գլոբալ դերակատարներից ո՞ւմ աշխարհաքաղաքական նախաձեռնությունն է այս դաշինքը, որո՞նք են դրանց հեռու գնացող նպատակները, ու՞մ դեմ են պատրաստվում նրանք սպառազինվել, և ինչպիսի՞ ռեգիոնալ շահեր ունեն մասնակիցներից յուրաքանչյուրը՝ առայժմ դժվար է ասել, և խորը վերլուծությունների կարիք ունի:
Բայց, որ այդ ստորագրված դաշինքը, ևս մեկ շրջադարձային պահ է Մերձավոր Արևելքի համար, կարծում եմ անվիճելի է:

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնելՄեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել ենՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա ՍողոմոնյանԱնհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքըԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» ՇարժումՌուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվելՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա ԿոստանյանՊուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն ՌուսաստանինՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆUcom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումըՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվելԻշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել էՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվիԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ
Ամենադիտված