«Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անհատ ձեռնարկատեր Մավլինա Ջանջուղազյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ապրանքանիշը՝ «Քաղցր հեքիաթ» (Լոռու մարզ, ք․ Ստեփանավան): Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիմքը տեսուչների արձանագրությունն է այս կազմակերպությունում հայտնաբերված սանտարահիգիենիկ նորմերի խախտումների մասին:
Այսպես՝
- արտադրամասի հատակի, պատերի, դռների մակերևույթները հեշտորեն չեն լվացվում, հարթ չեն, պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,
- առաստաղը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստել է խոնավության խտացմանը,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում,չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,
- փաթեթավորման գործընթացները չեն կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում,
- չի եղել հանդերձարան անձնակազմի համար, ինչպես նաև՝ սանհանգույց:
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ արտադրամասը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված նորմերին: Սահմանվել է ժամկետ:
Հետևեք մեզ՝ այստեղ