Իրանը երբեք միջnւկային զինшմթերք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման․ Վենս
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, իսկ Միացյալ Նահանգները կլինի ավելի ամուր դիրքերում։ Մենք խաղի մեջտեղում ենք։ Մարդիկ փորձում են նախապես դատել, թե սա կոնկրետ ինչպես է ընթանալու։
Վստահությամբ կարող եմ ասել ձեզ, որ այն ընթանալու է մի ուղղությամբ, որը լավ է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Բայց մենք օգտագործելու ենք մեր ունեցած բոլոր գործիքները՝ ռազմական, տնտեսական, դիվանագիտական, համոզված լինելու համար, որ այս հարցը հասցնում ենք ճիշտ հանգուցալուծման», - ասել է Վենսը։
Հետևեք մեզ՝ այստեղ