Կանադայում օդանավակայան է հրդեհվել
HeaderԿանադայում անտառային հրդեհների հետևանքով այրվել է Ալբերտա նահանգի Ֆորտ-Մաքմյուրեյ քաղաքի մոտ գտնվող օդանավակայանը։ Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը։
Կանադայի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ կրակի մեջ է օդանավակայանի հյուսիսային հատվածը։ Կրակն արդեն ոչնչացրել է հյուրանոց, խանութ և ևս մի քանի շինություն։ Կրակը շարունակվում է տարածվել։ Ուղևորները տերմինալներից տարհանվել են անվտանգ վայր։ Օդանավակայանի ամբողջ տարածքը լցված է ծխով։ Բոլոր չվերթները չեղարկվել են, սակայն աշխատակիցների մի մասը դեռևս մնում է օդանավակայանի հարավային մասում։
Ալբերտայից տարհանված բնակիչների թիվը հասել է 90 հազարի։ Հրդեհաշիջման աշխատանքներում գործի են դրվել ավելի քան 250 հրշեջներ, 17 ինքնաթիռներ և 12 ուղղաթիռներ։ Կրակը ոչնչացրել է ավելի քան 1600 շինություն։