Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում։ Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Բաքվում Շվեյցարիայի Համադաշնության ֆեդերալ արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նախարարը նշել է, որ ներկայումս երկու երկրների միջև ձևավորվել են փաստացի խաղաղության պայմաններ և քայլեր են ձեռնարկվում վստահության ամրապնդման ուղղությամբ։
«Այսօր մենք կարող ենք վստահորեն հայտարարել, որ երկկողմ ձևաչափն ապացուցել է իր արդյունավետությունը խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում։ Ձեռք բերված արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են դա»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։
Նախարարի խոսքով՝ կարևոր է այսուհետ ևս խաղաղության օրակարգն առաջ մղել հենց ուղիղ երկխոսության ճանապարհով։
Հետևեք մեզ՝ այստեղ