Թուրքիան հազիվ թե հանդգնի Սիրիայում իրականացնել ցամաքային գործողություն. Լավրով
ՄիջազգայինՄոսկվան կասկածում է, թե որևէ մեկը կհամարձակվի Սիրիայում ցամաքային գործողություն իրականացնելուց՝ հաշվի առնելով այնտեղ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի առկայությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կորոշի մտնել վտանգավոր խաղի մեջ՝ կապված նրա հետ, որ այնտեղ գտնվում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը, և այնտեղ կազմակերպել ինչ-ինչ սադրանքներ»,- ասել է նա:
Սրանից առաջ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան կարող է միայնակ ցամաքային ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ կապված Քիլիս նահանգի հրետակոծությունների հետ: