Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Մասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Ստեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Կյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում ԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ


9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք

Օգոստոսի 2-ին տեղի ունեցավ 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։ Այս կազմով ձևավորված Ազգային ժողովը չի արտահայտում ՀՀ քաղաքացիների իրական քաղաքական կամքը և ունի լեգիտիմության լրջագույն խնդիրներ, որոնք պայմանավորված են թե՛ ՀՀ Սահմանադրության 2015 թվականի խմբագրությամբ ամրագրված իշխանության ձևավորման կառուցակարգերով, թե՛ 2026 թվականի ընտրությունների անցկացման և արդյունքների ամփոփման ընթացքում տեղի ունեցած խախտումներով։ 

Առաջին խնդիրը հենց գործող սահմանադրական համակարգի կառուցվածքում է։ 

2026 թվականի ընտրություններին ընտրելու իրավունք ուներ 2,503.990 քաղաքացի։ Պաշտոնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձայն է տվել 726,819 քաղաքացի՝ ընտրություններին մասնակցածների 49.75%-ը և ընտրելու իրավունք ունեցողների մոտ 29%-ը: Արդյունքում այն քաղաքական ուժը, որը չի ստացել ո՛չ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 30%-ի, ո՛չ էլ ընտրություններին մասնակցածների 50%-ի աջակցությունը, առաջիկա հինգ տարիներին իր խորհրդարանական մեծամասնության միջոցով վերահսկելու է օրենսդիր և գործադիր իշխանությունները։ Այն որոշիչ դեր է ունենալու նաև բարձրագույն դատական ատյանների, Դատախազության, Կենտրոնական բանկի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քննչական մարմինների, ոստիկանության, Մարդու իրավունքների պաշտպանի և այլ իրավապահ և ուժային կառույցների ձևավորման հարցում։

Այսպիսով՝ ընտրություններին մասնակցած քաղաքացիների կեսից պակաս աջակցություն ստացած քաղաքական ուժն առաջիկա հինգ տարիներին որոշիչ ազդեցություն է ունենալու պետական իշխանության գրեթե ամբողջ համակարգի գործունեության վրա։

Երկրորդ խնդիրը կապված է ընտրությունների անցկացման և արդյունքների ամփոփման հետ։ Այդ ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց գագաթնակետը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ապօրինի որոշումն ու Սահմանադրական դատարանի կողմից դրա վավերացումն էին։ Դրա հետևանքով ընդդիմադիր ուժերից մեկին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը քվեարկած քաղաքացիները փաստացի զրկվեցին Ազգային ժողովում ներկայացված լինելու իրավունքից։

Երրորդ խնդիրը կապված է ընտրությունների անցկացման անհավասար ու անարդար պայմանների հետ. ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների համատարած ձերբակալություններ, կալանավորումներ, անմեղության կանխավարկածի խախտումներ,  բռնություններ, ինչպես նաև արտասահմանից ժամանած` ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց ընտրության իրավունքի վարկաբեկումներ ու անօրինական պատիժներ, դիտորդական առաքելությունների սահմանափակումներ:

Այս իրավիճակում Ազգային ժողովում ներկայացված ընդդիմությունն ունի կարևոր առաքելություն. թեև օրենսդրությամբ նրան վերապահված հնարավորությունները սահմանափակ են, դրանք պետք է օգտագործվեն ամբողջությամբ և հետևողականորեն։ 

Ակնկալում ենք, որ ընդդիմությունը չի սահմանափակվի շարքային հայտարարություններով։ Այն պետք է իր քաղաքական և իրավական ամբողջ գործիքակազմը ծառայեցնի Հայաստանի Հանրապետության կենսական շահերի պաշտպանությանը։

«Հանրային դաշինքը» ևս շարունակելու է իր գործունեությունը՝ նպատակ ունենալով Հայաստանում վերացնել միահեծան իշխանության համակարգը և ձևավորել այնպիսի սահմանադրական և քաղաքական կարգ, որը կբացառի հնարավորությունը, երբ ընտրելու իրավունք ունեցողների 30%-ից և ընտրություններին մասնակցածների 50%-ից պակասի աջակցությունն ստացած որևէ քաղաքական ուժ հինգ տարի շարունակ միանձնյա վերահսկի օրենսդիր և գործադիր իշխանությունները, որոշիչ ազդեցություն ունենան դատական իշխանության, անկախ պետական մարմինների և իրավապահ համակարգի ձևավորման վրա։ 

«Հանրային դաշինք»՝ իշխանությունների հակակշռման համար նախաձեռնող խումբ

Աննա Կոստանյան

Արսեն Թավադյան

Գոռ Պլուզյան

Հայկ Դորունց

Հովհաննես Իշխանյան

Ռուբեն Հարությունյան

Վարդան Հարությունյան

Տարոն Նահապետյան 

 

«Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան ԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրը
Ամենադիտված