Գոշտի ընտանիքի սպանության համար մեղադրվող ադրբեջանցիներին մեղադրանք է առաջադրվել
ՄիջազգայինՍամարայի մարզում ոստիկան Անդրեյ Գոշտի ընտանիքի սպանության համար մեղադրանք է առաջադրվել երեք ադրբեջանցու: Այդ մասին հայտնում է BBC-ն՝ ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը հղումով:
Գերատեսչության տվյալների համաձայն՝ Մախմադալի Ահմադովին, Իսլամ Բաբաևին, Օրհան Զոհրաբովին և Ռոման Ֆաթալիևին մեղադրանք է ներկայացվել 2 և ավելի անձանց սպանության, անչափահասի սպանության փորձի և կողոպուտի համար:
Երեք մեղադրյալներն արդեն 2-ամսյա կալանքի տակ են առնվել։ Ահմադովը ձերբակալվել է Ռուսաստանի սահմանին՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում, և տեղափոխվել է Քննչական կոմիտե:
Հիշեցնենք՝ Սազրանի շրջանի ոստիկանության նախկին ղեկավար Անդրեյ Գոշտայի և նրա ընտանիքի հետ հաշվեհարդար են տեսել ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը, Անդրեյ Գոշտայի ծնողների՝ Իվակեւկա գյուղի տանը: Առավոտյան զոհվածի եղբայրը հարազատներին գտել է արնաշաղախ անկողիններում:
Հարձակման զոհերը մահացել են գանգուղեղային վնասվածքներից: Ողջ է մնացել միայն Գոշտայի փոքրիկ զարմուհի Սոֆիան: Նա կոմայի մեջ է: Բժիշկները զերծ են մնում կանխատեսումներից: