Մոսկվան հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը ողջամիտ վարքագիծ կդրսեւորեն
HeaderՄոսկվան հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կխուսափեն քայլերից, որոնք կարող են վտանգել բավականին փխրուն հրադադարը : Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, արդյոք Մոսկվայի հետ քննարկվել է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչման մասին օրինագիծը՝ Դմիտրի Պեսկովն ասել է.
«Ոչ, դա Մոսկվայի հետ չի քննարկվել: Մենք շատ ուշադիր հետեւում ենք այն որոշումներին, որոնք կայացվում են այս համատեքստում: Եվ անկասկած մենք առաջվա պես հույս ունենք, որ հակամարտության կողմերը կխուսափեն որեւէ քայլից, որը կարող է խաթարել բավականին փխրուն հրադադարը ու հանգեցնել Լեռնային Ղարաբաղում լարվածության էսկալացիային»: