ԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբեմն կյանքի ամենախոր ճշմարտությունները բացահայտվում են ամենասովորական պահերին։ Դրանք չեն գալիս միայն գրքերից, պատմական աշխատություններից կամ մեծ իրադարձություններից։ Երբեմն բավական է պարզապես նայել մի փոքրիկ տեսարանի, որպեսզի այդ պահի մեջ տեսնես ավելի մեծ իմաստ, զգաս մարդու և ժողովրդի անցած ճանապարհի արձագանքը։

Երևանի հուլիսյան շոգ օրերից մեկն էր։ Քաղաքը ծանրացել էր արևի տապից, օդը կարծես կանգնել էր, և մարդը փնտրում էր մի փոքր զովություն։ Այդ օրը աղջիկս տուն բերեց վարդերի մի գեղեցիկ փունջ։ Նա դրանք զգուշությամբ դրեց ջրով լի ծաղկամանի մեջ։ Սենյակը միանգամից փոխվեց։ Վարդերի բույրը տարածվեց շուրջբոլորը, և սովորական բնակարանը լցվեց կյանքի ու գեղեցկության զգացողությամբ։ Շոգից պաշտպանվելու համար միացրի օդափոխիչը։ Նրա մեղմ հոսանքը հասավ մինչև վարդերը։ Տերևները սկսեցին թեթևակի շարժվել, թերթիկները՝ օրորվել։ Այդ տեսարանը այնքան բնական էր, որ մի պահ թվում էր՝ վարդերը դեռ ապրում են այգում, դեռ կապված են հողի հետ, դեռ լսում են ամառային քամու ձայնը։

Բայց այդ գեղեցիկ պատկերի մեջ մի լուռ տխրություն կար։ Վարդերը չգիտեին, որ կտրված են իրենց արմատներից։ Նրանք դեռ պահպանում էին իրենց գույնը, բույրը, գեղեցկությունը։ Քամին նրանց տալիս էր շարժում, բայց չէր կարող վերադարձնել այն ուժը, որը գալիս է հողից։ Ջուրը պահպանում էր նրանց թարմությունը, բայց չէր կարող փոխարինել արմատին։

Այդ պահին մտածեցի՝ որքան հաճախ է մարդը շփոթում շարժումը կյանքի հետ։ Երբ ինչ-որ բան շարժվում է, թվում է՝ այն ապրում է։ Բայց իրական կյանքը միայն արտաքին շարժումը չէ։ Կյանքը գալիս է այն անտեսանելի կապից, որը մեզ միացնում է մեր արմատներին։ Ծառը կանգուն է ոչ միայն այն պատճառով, որ նրա ճյուղերը բարձր են ձգվում դեպի երկինք։ Նա կանգուն է, որովհետև նրա արմատները խորն են մտել հողի մեջ։ Ծաղիկը գեղեցիկ է ոչ միայն իր գույնով, այլև այն ուժով, որը գալիս է հողի խորքից։

Մարդն էլ ունի իր արմատները։

Դրանք միայն այն տունը կամ բնակավայրը չեն, որտեղ նա ապրում է։ Դրանք մանկության հիշողություններն են, ծնողների ձայնը, նախնիների շիրիմները, եկեղեցու զանգը, հայրենի բնության պատկերները, մայրենի լեզուն, երգը, մշակույթը և հավատը։ Մարդուն կարելի է տեղափոխել մի վայրից մյուսը։ Կարելի է նրան տալ նոր տուն, նոր հասցե, նոր պայմաններ։ Բայց հնարավոր չէ միանգամից փոխարինել այն կապը, որը նրան միացնում է իր անցյալին։ Որովհետև տունը միայն պատերը չեն։ Հայրենիքը միայն տարածքը չէ։ Հայրենիքը նաև մարդու հոգու այն հատվածն է, որտեղ ապրում են իր հիշողությունները։

Այս ճշմարտությունը մեր ժողովուրդը բազմիցս է զգացել։ Հայոց պատմության ամենածանր էջերից մեկը դարձավ այն ժամանակը, երբ Հայոց ցեղասպանությունից հետո մեր հայրենակիցներից շատերը ստիպված եղան լքել իրենց հայրենի բնակավայրերը՝ Արևմտյան Հայաստանի իրենց քաղաքներն ու գյուղերը։ Նրանք հեռացան ոչ թե այն պատճառով, որ չէին սիրում իրենց տունը, այլ որովհետև նրանցից խլեցին ընտրության հնարավորությունը։ Նրանք չկարողացան իրենց հետ վերցնել ամբողջ աշխարհը, որտեղ ապրել էին։ Չկարողացան վերցնել իրենց բակերը, այգիները, ճանապարհները, իրենց պապերի գերեզմանները։

Բայց նրանք իրենց հետ տարան ամենակարևորը՝ հիշողությունը։ Մի բանալի, որը այլևս չէր բացելու տան դուռը։ Մի հին լուսանկար։ Մի աղոթք։ Մի երգ։ Մի պատմություն, որը պետք էր փոխանցել երեխաներին։ Նրանք նման էին ծառերի, որոնց ճյուղերը կոտրվել էին փոթորկից, բայց որոնց արմատները դեռ կենդանի էին։ Եվ հենց այդ արմատների շնորհիվ նրանք կարողացան նոր կյանք կառուցել։

Տարիներ անց մեր ժողովուրդը կրկին կանգնեց հայրենի տունը կորցնելու ցավալի փորձության առաջ։ Այդ ցավը հատկապես ծանր զգացվեց Արցախում։ Մարդիկ ստիպված եղան թողնել իրենց տները, այն վայրերը, որտեղ ծնվել էին, ապրել, ստեղծել ընտանիքներ, մեծացրել երեխաներ։ Նրանք թողեցին ոչ միայն շենքեր ու ճանապարհներ։ Նրանք թողեցին հիշողություններ։ Թողեցին եկեղեցիներ։ Թողեցին դպրոցներ։ Թողեցին իրենց նախնիների շիրիմները։ Մարդը կարող է իր հետ վերցնել իր ունեցածը, բայց չի կարող վերցնել այն ամենը, ինչն իր սրտում է։ Եվ այստեղ է բացվում արմատների գաղտնիքը։ Ժողովուրդներին կարելի է ստիպել հեռանալ իրենց բնակավայրերից, բայց հնարավոր չէ հեշտությամբ կտրել նրանց պատմական հիշողությունից։ Քանի դեռ կենդանի են լեզուն, մշակույթը, հավատը և ազգային ինքնագիտակցությունը, արմատը շարունակում է ապրել։

Եվ այդ մտքերն ինձ կրկին տարան դեպի Եռաբլուր։ Այնտեղ հանգչում են մեր հերոսները։ Այնտեղ յուրաքանչյուր շիրիմ միայն քար չէ։ Այն մի կյանքի պատմություն է, մի ընտանիքի ցավ, մի ժողովրդի հիշողություն։ Եռաբլուրի վարդերն ուրիշ են։ Նրանք նույնպես ծաղիկներ են։ Նրանք նույնպես բուրում են։ Նրանք նույնպես օրորվում են քամուց։ Բայց նրանց ուժը գալիս է հողից։ Նրանք աճում են այն հողի մեջ, որի համար իրենց կյանքը տվեցին մեր հերոսները։

Տան ծաղկամանի վարդերը պահպանում էին գեղեցկության պատրանքը։ Եռաբլուրի վարդերը պատմում են կյանքի շարունակության մասին։ Առաջինները ժամանակավոր գեղեցկություն են։ Երկրորդները՝ հավերժ հիշողություն։ Առաջինները կտրված են արմատից։ Երկրորդները սնվում են հողից։ Բայց արմատը միայն անցյալը չէ։ Արմատը նաև ապագայի հիմքն է։

Ծառը չի ապրում միայն իր հին արմատներով։ Նա ապրում է նաև նոր ճյուղերով ու նոր սերմերով։ Նույնն է ժողովուրդների կյանքում։ Մենք պարտավոր ենք ոչ միայն հիշել մեր կորուստները, այլ նաև ստեղծել ապագա։ Մեր երեխաները մեր սերմերն են։ Նրանք են շարունակելու մեր լեզուն, մեր մշակույթը, մեր հիշողությունը։ Եթե նրանք ճանաչեն իրենց արմատները, ծառը կապրի։ Եթե նրանք սիրեն իրենց պատմությունը և միաժամանակ կառուցեն ապագան, ապա կորուստները չեն դառնա վերջ։

Այդ պահին նորից հիշեցի աղջկաս բերած վարդերը։ Նա պարզապես ցանկացել էր գեղեցկացնել մեր տունը։ Նա չէր մտածել, որ այդ փոքրիկ փունջը կարող է ինձ ստիպել մտածել մի ամբողջ ժողովրդի անցած ճանապարհի մասին։ Գուցե հենց այդպես էլ ծնվում են ամենակարևոր մտքերը՝ ոչ թե մեծ խոսքերից, այլ մարդկային պարզ պահերից։ Մի երեխայի ձեռքերում եղած մի փունջ վարդերից։ Մի հոր լուռ հայացքից։ Մի ամառային օրվա խաղաղությունից։

Հաջորդ օրը ես կրկին մոտեցա ծաղկամանին։ Վարդերը դեռ գեղեցիկ էին, բայց մի քանի թերթիկ արդեն սկսել էր թոշնել։ Օդափոխիչը դեռ կարող էր շարժել նրանց, բայց ես արդեն գիտեի ճշմարտությունը։ Շարժումը կյանք չէ։ Արտաքին գեղեցկությունը միշտ չէ, որ ուժ է։ Ես անջատեցի օդափոխիչը։ Սենյակում լռություն տիրեց։ Եվ այդ լռության մեջ հասկացա մի պարզ, բայց մեծ ճշմարտություն։ Ժողովուրդը չի ապրում միայն նրանով, ինչ ունի այսօր։ Ժողովուրդը ապրում է նրանով, ինչ հիշում է և ինչ փոխանցում է հաջորդ սերնդին։

Մենք ժառանգել ենք ոչ միայն ցավ։ Մենք ժառանգել ենք նաև պատասխանատվություն։ Պատասխանատվություն՝ պահպանելու մեր լեզուն, մեր մշակույթը, մեր պատմությունը, մեր հերոսների հիշատակը և մեր երեխաների հավատը ապագայի նկատմամբ։ Որովհետև կյանքի գաղտնիքը ճյուղերի մեջ չէ։ Կյանքի գաղտնիքը միայն ծաղկի գեղեցկության մեջ չէ։ Կյանքի գաղտնիքը արմատների մեջ է։

Երբ հաջորդ առավոտյան բացեցի պատուհանը, քամին արդեն բնական էր։ Նա այլևս օդափոխիչից չէր գալիս։ Նա գալիս էր Երևանի վրայով, անցնում էր ծառերի միջով, դիպչում էր ծաղիկներին և շարունակվում դեպի Եռաբլուր։ Այդ պահին մտածեցի, որ գուցե նույն քամին դարերի ընթացքում անցել է նաև մեր պատմության ճանապարհներով՝ անցնելով կորցրած քաղաքների, լքված տների և պահպանված հիշողությունների միջով։

Քամին սահմաններ չունի։ Բայց արմատները հասցե ունեն։ Նրանք միշտ վերադառնում են իրենց հողին։ Երբ հաջորդ անգամ Եռաբլուրում վարդ տեսնեմ, այլևս պարզապես ծաղիկ չեմ տեսնի։ Ես կտեսնեմ հիշողության ուժը ժամանակի և կորստի նկատմամբ։ Ծաղկամանի մեջ ժամանակը արագ է անցնում։ Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն։ Ժողովուրդները չեն կորչում միայն այն ժամանակ, երբ կորցնում են իրենց տունը։ Նրանք կորչում են այն ժամանակ, երբ կորցնում են իրենց հիշողությունը, երբ այլևս չեն հիշում իրենց արմատների ճանապարհը։ Վարդերը մի օր թոշնում են։ Բայց այն հողը, որը պահում է արմատները, շարունակում է ապրել։ Այդպես է նաև ժողովուրդների կյանքում։ Ժամանակը փոխում է շատ բաներ, բայց չի կարող հաղթել այն ամենին, ինչ արմատ ունի։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմԹրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և ԶելենսկունԼվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարանԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչՍպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. ReutersՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք ՉալաբյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-նԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնելԵրևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ինԳազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ ԱբրահամյանՀայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. ԲորդյուժաՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունիԱյս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ ՄանուկյանԱռանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա ԿոստանյանԻնքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված