Լոնդոնում քաղաքագլուխ են ընտրում
ՄիջազգայինԼոնդոնում տեղական ժամանակով ժամը 7.00-ին (Երեւանի ժամանակով 10.00-ին) բացվել են ընտրատեղամասերը՝ քաղաքագլխի եւ Լոնդոնի ասամբլեայի ընտրություններում քվեարկության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Լոնդոնի քաղաքագխի պաշտոնի համար հիմնական պայքարն, ինչպես սպասվում Է, կծավալվի Մեծ Բրիտանիայի խոշորագույն կուսակցությունների թեկնածուների՝ լեյբորիստ, տրանսպորտի նախկին պետնախարար Սադիք Հանի եւ պահպանողական, եվրասկեպտիկ Զաք Գոլդսմիթի միջեւ, որն զգալի կարողության ժառանգորդ Է:
Քվեարկությանը կմասնակցեն քաղաքի 32 շրջանների, Լոնդոնի Սիթիի բնակիչները, ինչպես նաեւ Եվրամիության եւ Բրիտանական Համագործակցության անդամ երկրների՝ Լոնդոնում բնակվող քաղաքացիները: Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել Է շուրջ 6 միլիոն մարդ: Ընտրատեղամասերը կաշխատեն առավոտյան ժամը 7-ից մինչեւ երեկոյան10-ը: Քվեների հաշվումը կսկսվի մայիսի 6-ի առավոտյան 8-ից, երեկոյան կհայտարարվի վերջնական արդյունքը:
Լոնդոնցիները պետք Է ընտրեն ոչ միայն քաղաքագլխի, այլեւ Լոնդոնի ասամբլեայի 25 անդամների: Նաեւ մայիսի 5-ին կկայանան Շոտլանդիայի, Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարանների ընտրությունները, մի շարք բնակավայրերի մունիցիպալ ընտրություններ, ինչպես նաեւ Անգլիայում եւ Ուելսում ոստիկանության գործերի լիազորների ընտրություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: