Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Սեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ


Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան

Blog
Պակիստանի և Չինաստանի սերտ համագործակցությունն անվանում են «Երկաթյա եղբայրություն», սակայն այն կարծես լուրջ փորձության առաջ է կանգնում։

Պակիստանում չինական ներդրումների զգալի մասն արվել է Բելուջիստան գավառում։ Այն հարուստ է օգտակար հանածոներով (գազ, նավթ, ոսկի, ածուխ, պղինձ) և այլ բնական ռեսուրսներով, սակայն այս շրջանը շարունակում է մնալ աղքատ և թերզարգացած, իսկ տեղի բնակչությունը դժգոհ է իշխանությունից։ Արդյունքում չինական նախագծերն ու ենթակառուցվածքները դարձել են բելուջների զինված խմբավորումների հարձակումների թիրախ։

Չինաստանը պահանջում է, որպեսզի Պակիստանը թույլ տա չինական անվտանգության ուժերին՝ մասնակցել չինական ներդրումային օբյեկտների պաշտպանությանը: Սակայն Պակիստանը մինչ այժմ չի համաձայնել այդ առաջարկին՝ հաշվի առնելով նաև իր հարաբերությունները Վաշինգտոնի հետ։ Իսլամաբադը չի ցանկանում, որ Չինաստանը դառնա երկրի ներքին անվտանգության համակարգի մաս։

Ռեսուրսներով հարուստ Բելուջիստանը, որը սահմանակից է Աֆղանստանին և Իրանին, շարունակում է մնալ էթնիկ զինյալների երկարամյա ապստամբության օջախ։
Տասնամյակներ շարունակ նրանք հարձակումներ են գործում գազատարների, էլեկտրահաղորդման գծերի և երկաթուղիների վրա։ Վերջին տարիներին Բելուջիստանում ահաբեկչական ակտիվությունը կտրուկ աճում է, իսկ թիրախում ավելի հաճախ են հայտնվում չինական նախագծերը։ Սա լարվածություն է ստեղծում Պեկինի և Իսլամաբադի հարաբերություններում և անորոշություն է առաջացնում ապագա ներդրումների վերաբերյալ։

«Բելուջիստանի ազատագրման բանակ» (BLA) զինված խմբավորումը միայն այս տարվա առաջին վեց ամիսներին իրականացրել է ավելի քան 100 հարձակում՝ ուղղված օտարերկրյա ներդրումային նախագծերի, ոստիկանության, բանակի և այլ ստորաբաժանումների դեմ։

Պակիստանն իր գլխավոր հակառակորդ Հնդկաստանին և հարևան Աֆղանստանի թալիբներին մեղադրում է անջատողական տրամադրություններ հրահրելու և սահմանամերձ շրջաններում գործող զինված խմբերին աջակցելու մեջ։ Սակայն, շատ վերլուծաբանների կարծիքով, ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը բելուջների և պաշտոնական Իսլամաբադի միջև առկա երկարամյա դժգոհություններն են, որոնք պատմական խոր արմատներ ունեն։

Սույն թվականի հուլիսի 16-ին, Շանհայում կայացած հանդիպման ընթացքում, Չինաստանի արտգործնախարարը և նրա պակիստանցի գործընկերը պայմանավորվել են համատեղ ուժեղացնել հակաահաբեկչական անվտանգության երաշխիքները։ Իսկ վերջերս Պակիստանի ներքին գործերի նախարարն ու Չինաստանի հանրային անվտանգության փոխնախարարը, Նյու Յորքում հայտարարել են, որ ցանկանում են անվտանգության ոլորտում համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի՝ ստեղծելով հատուկ ոստիկանություն, որը կապահովի Պակիստանում գտնվող Չինաստանի քաղաքացիների և չինական նախագծերի անվտանգությունը։

Չինա-պակիստանյան տնտեսական միջանցքը (CPEC) մեկնարկել է 2015 թվականին։ Այն նախատեսում է ավտոմայրուղիների և երկաթուղիների կառուցում, արտահանմանը միտված արդյունաբերության զարգացում՝ հատուկ տնտեսական գոտիների ստեղծման միջոցով, ինչպես նաև էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում նախագծերի իրականացում։

Բացի այդ, ծրագիրը նպատակ ունի զարգացնել Գվադար խորջրյա նավահանգիստը, որը Չինաստանին ապահովում է ավելի կարճ ելք դեպի Արաբական ծով: Հորմուզի նեղուցին մոտ գտնվելու շնորհիվ Գվադարը նախատեսվում էր վերածել «Դուբայի»։ 2025 թ. Չինաստանն այնտեղ շահագործման հանձնեց Պակիստանի ամենամեծ օդանավակայանը՝ շուրջ 230 միլիոն դոլար արժողությամբ։ Սակայն անվտանգության բարդ իրավիճակի պատճառով, Գվադարը գործնականում վերածվել է փակ և վտանգավոր գոտու։

Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները և տարածաշրջանային երկրների մեծ ու փոքր շահերի բախումը՝ Պակիստանում չինական կապիտալի նկատմամբ սպառնալիքները մոտ ապագայում չեն վերանա և նույնիսկ կարող են ուժեղանալ։ Ներկայիս գլոբալ աշխարհաքաղաքական պայմաններում այդ վտանգն անխուսափելիորեն կաճի։ Տարածաշրջանում շարունակվող անկայունության պատճառ հանդիսացող բազմաթիվ գործոններ կան, և իրավիճակը, ամենայն հավանականությամբ, կմնա անբարենպաստ։

Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար:
 
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում Եռաբլուրում
Ամենադիտված