Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ
HeaderՃապոնիայի Հոնսյու կղզու հյուսիս-արևելյան ափին տեղի է ունեցել 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հաղորդում է երկրի օդերևութաբանական վարչությունը, ցունամիի սպառնալիք չկա: Զոհերի կամ վնասների մասին չի հաղորդվում:
Երկրաշարժի օջախը գտնվում էր Խաղաղ օվկիանոսի հատակին՝ 50 կմ խորության վրա: