ԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Կլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին ՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ


Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարները

Հասարակություն

Դելոյթի 2026 թ. GenZ և միլենիալների համաշխարհային հետազոտությունը ցույց է տվել, որ երիտասարդների համար կարիերան այլևս սանդուղք չէ, այլ՝ աճի, իմաստի և ֆինանսական կայունության համադրություն: Միևնույն ժամանակ Հայաստանում բանկային ոլորտն արդեն գերազանցել է ՏՏ-ին նոր աշխատատեղերով, իսկ կրթությունը մնում է ամենաքիչ ընտրվող, բայց ամենամեծ ազդեցություն ունեցող ոլորտներից մեկը: Իսկ թե ինչ են ցույց տալիս Հայաստանի երիտասարդ մասնագետների, այդ թվում՝ ՏՏ ոլորտում ներգրավված մասնագետների հետ աշխատող կազմակերպության թվերը, բացահայտել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հավաքագրման խմբի ղեկավար Արշակ Պողոսյանի հետ զրույցով:

Ի՞նչ են իրականում փնտրում հայ երիտասարդներն աշխատաշուկայում:

Հայաստանի աշխատաշուկան վերջին տարիներին փոխվել է ավելի արագ, քան դրան հասցնում են արձագանքել թե՛ կրթական համակարգը, թե՛ հենց երիտասարդները։ Ըստ Staff.am-ի «Աշխատաշուկայի հաշվետվություն 2025»-ի՝ բանկային և ֆինանսական ոլորտն այսօր առաջին անգամ գերազանցել է ՏՏ ոլորտին նոր աշխատատեղերի ծավալով՝ 20.8% ընդդեմ 20.2%-ի։ ՏՏ ոլորտը, որը տարիներ շարունակ համարվում էր երիտասարդների «երաշխավորված» ուղին, հասունացել է և սղվել. ընկերությունները փնտրում են փորձառու, նեղ մասնագիտացած կադրեր, մինչդեռ սկսնակների համար դռները նկատելիորեն փակվել են։

Արդյունքում ձևավորվել է պարադոքս, որին բախվում է գրեթե յուրաքանչյուր շրջանավարտ. գործատուն պահանջում է փորձ, բայց փորձ ձեռք բերելու հնարավորությունները քչանում են։ Առաջին լուրջ պատասխանատվությունը, առաջին թիմը, առաջին իրական նախագիծը երիտասարդ մասնագետի համար դարձել են դեֆիցիտ։

Իսկ ի՞նչ են ուզում հատկապես GenZ և միլենիալները:

Այս հարցին ամենածավալուն պատասխաններից մեկը տալիս է Deloitte-ի «Gen Z և միլենիալներ 2025» համաշխարհային հետազոտությունը, որ ներառել է 23 482 հարցվածներ 44 երկրից։ Մինչև 2030 թվականը այս երկու սերունդները միասին կկազմեն աշխարհի աշխատուժի մոտ 74%-ը, և նրանց սպասումներն արդեն այսօր վերաձևում են աշխատաշուկան։

Հետազոտության ամենաանսպասելի թվերից մեկն է. Z սերնդի ներկայացուցիչների միայն 6%-ն է իր կարիերայի գլխավոր նպատակ համարում ղեկավար պաշտոնի հասնելը։ Բայց սա ամենևին չի նշանակում, որ նրանք հավակնություն չունեն։ Նույն հետազոտությունը ցույց է տալիս, որ Z սերնդի 70%-ը շաբաթական առնվազն մեկ անգամ ժամանակ է հատկացնում իր հմտությունների զարգացմանը, իսկ գործատու ընտրելիս սովորելու և զարգանալու հնարավորությունը նրանց համար առաջին երեք չափանիշներից մեկն է։

Փոխվել է նաև այն, թե ինչպես են երիտասարդներն ուզում սովորել։ Հարցվածների 89%-ը ամենաարդյունավետ է համարում գործնական, աշխատանքի ընթացքում ձեռք բերվող փորձը, իսկ 86%-ը՝ փորձառու գործընկերոջ մենթորությունը։ Այսինքն՝ ոչ թե դասընթաց, այլ իրական գործ և իրական ուղեկցում։

Deloitte-ն այս սերնդի ընտրությունը նկարագրում է որպես երեք գործոնի համադրություն՝ իմաստալից աշխատանք, ֆինանսական կայունություն և բարեկեցություն։ Կարևոր է ճիշտ կարդալ այս բանաձևը. խոսքը փողի և իմաստի հակադրության մասին չէ։ Աշխատավարձը երիտասարդի համար շեմ է՝ պայման, որից ցածր առաջարկը պարզապես չի դիտարկվում։ Բայց այդ շեմից վեր որոշումը կայացնում են այլ գործոններ՝ աճ, պատասխանատվություն, իմաստ և լավ ղեկավար։

Ի՞նչ կապ ունի այս ամենը դպրոցի հետ:

Հայաստանում կրթության ոլորտը նոր աշխատատեղերի ընդամենը 3.2%-ն է ապահովում. սա շուկայի ամենափոքր հատվածներից է։ Միևնույն ժամանակ հենց այս ոլորտից է կախված, թե ինչ որակի շրջանավարտներ կմտնեն մյուս բոլոր ոլորտներ ընդամենը հինգ տարի հետո։ Մարզային ու գյուղական դպրոցներում ուսուցիչների պակասը մնում է կրթական համակարգի ամենասուր խնդիրներից մեկը։ 600-ից ավելի թափուր հաստիք է առկա այս պահին հանրակրթության ոլորտում։

Հենց այս երկու խնդիրների հատման կետում՝ երիտասարդների՝ իրական փորձի պակասի և դպրոցների՝ ուժեղ կադրերի պակասի, վերջին տարիներին ձևավորվել է ուշագրավ միտում. ուսուցչությունը սկսում է դիտարկվել ոչ միայն որպես կոչում, այլև որպես առաջնորդության դպրոց՝ վաղ պատասխանատվության, թիմ առաջնորդելու և իրական արդյունքի հասնելու փորձ, որի հնարավորությունը երիտասարդ մասնագետն այլ վայրում այդքան վաղ չի ստանում։

Այս միտումը հաստատում են նաև թվերը. «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի 2026 թվականի “Ուսուցիչ-առաջնորդների երկամյա ծրագրի” հավաքագրման տվյալներով՝ ծրագրին 2025-20206 ուս.տարում դիմել է 3,555 երիտասարդ մասնագետ՝ նախորդ տարվա 899-ի փոխարեն՝ գրանցվելով ավելի քան կրկնակի աճ, և ապա դասավանդելու պայմանագիր է կնքել 60 մասնակից՝ 58%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ Ուշագրավ է հատկապես, որ ծրագրին ՏՏ ոլորտից միացող մասնագետների (Tech4Armenia) շրջանում դիմումից մինչև պայմանագիր հասնողների տեսակարար կշիռը կազմել է 21.7%՝ ամենաբարձր տեսակարար կշիռը բոլոր խմբերի մեջ։ Այլ կերպ ասած՝ ՏՏ ոլորտից, որտեղ աշխատավարձերն ամենաբարձրն են երկրում, մարդիկ գիտակցված ընտրությամբ ընտում են իրենց աշխատանքին զուգահեռ մտնել դասարաններ։ Սա լավագույնս ցույց է տալիս, որ Deloitte-ի նկարագրած «շեմից վեր» գործոնները՝ իմաստը, աճը, ազդեցությունը, Հայաստանում նույնպես գործում են ծրագրավորողների, ինժեներների, և ՏՏ այլ մասնագետների համար։

Ուսուցիչների հավաքագրման նոր սեզոնը և Early Bird հնարավորությունը:

2027 թ.-ի սեպտեմբերից դասարան մտնելու, մեկ տարի դասավանդելու և ապա
ևս մեկ տարով դասավանդումը երկարաձգելու (1+1) համար «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»՝ Ուսուցիչ-առաջնորդների երկամյա ծրագրի հավաքագրման նոր սեզոնը մեկնարկել է 2026 թ.-ի հուլիսին։ Մինչև հուլիսի 31-ը վաղ հավաքագրմամբ դիմողները կոնկրետ առավելություններից են օգտվելու՝ վաղ արձագանք, ընտրության փուլերի առաջնահերթ անցկացում, տեղակայման վայրի ընտրության ավելի լայն հնարավորություն, իսկ վերջին կուրսի ուսանողները նաև կրթաթոշակային ֆոնդից օգտվելու հնարավորություն կստանան։

Վաղ դիմելը պատահական շեշտադրում չէ. հավաքագրման տվյալները ցույց են տալիս, որ սեզոնի սկզբում դիմող թեկնածուներն ավելի պատրաստված են և հավասար պայմաններով միևնույն է ավելի հաճախ են հասնում մինչև պայմանագիր, քան գարնանային վերջին շաբաթներին դիմողները։

Երկամյա ծրագիրը մասնակիցներին առաջարկում է հենց այն, ինչ, ըստ հետազոտությունների, փնտրում է նոր սերունդը՝ իրական պատասխանատվություն առաջին իսկ օրվանից, անհատական մենթորություն ողջ ընթացքում, առաջնորդության զարգացման մոդել և ուղղորդված միջամտություններ ծրագրի ողջ ընթացքում, և ամենակարևորը չափելի ազդեցություն մասնագիտական ու անձնային որակների զարգացման մասով։ Ծրագիրը բաց է գրեթե բոլոր մասնագիտությունների շրջանավարտների, ուսանողների և գործող մասնագետների համար. մանկավարժական կրթությունը պարտադիր չէ։

Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Դիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԱրմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը Ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Ֆեյսբուքում խnւլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափ «Արարատ-Արմենիան» ցանկանում է իր խոսքն ասել Եվրոպայում․ գլխավոր մարզիչ Ճապոնիայում երկրաշարժի զnh է դարձել առնվազն 13 մարդ Կապանում «Chevrolet Volt»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավnր Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էՄենք ուզում ենք դադարեցնել այս պшտերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԱշխարհի առաջնությունը ապրանք չէ, որ այն վաճառեն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գեղաշեն գյուղում «Opel» է այրվել Կյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր ԱվետիսյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան ԻՀՊԿ-ն hարվածել է Հորդանանում ԱՄՆ ռшզմաբազային Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊայթյուններ են տեղի ունեցել Ռյազանում, ծխի ամպեր են բարձրանում Wildberries պահեստից և նավթավերամշակման գործարանից, տուժել է նաև Մոսկվան (տեսանյութ) ՉԼ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երրորդ փուլ Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասին
Ամենադիտված