Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 29-ին՝ ժամը 12։13-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասում՝ գերեզմանատան մոտակայքում, այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Ըստ նախնական տվյալների այրվում է խոտածածկույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ