Ռուսաստանը պնդում է թուրք-սիրիական սահմանի փակումը
Ուշադրության կենտրոնումՌուսաստանը պնդում է թուրք-սիրիական սահմանի փակումը, որով առաջվա պես սպառազինություն և զինյալներ են մատակարարվում ահաբեկիչներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք նաև ընդգծել ենք ահաբեկիչներին սպառազինության և զինյալների մատակարարման ուղիները փակելու անհրաժեշտությունը: Այդ կապակցությամբ ՌԴ-ն առավել հրատապ խնդիր է համարում թուրքական սահմանի փակումը, որով այդ տարանցումն ավելի ու շատ ու շատ ակտիվորեն է ընթանում»,- ասել է Լավրովը՝ մամուլի ասուլիսում ամփոփելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի հետ կայացած բանակցությունների արդյունքները:
Լավրովի խոսքով՝ առաջիկա օրերին պետք է հրապարակվի ահաբեկիչներին ցուցաբերվող ցանկացած օժանդակության կասեցման վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հերթական զեկույցը: «Մենք մեծապես հուսով ենք, որոնք ՄԱԿ-ի քարտուղարությունում առկա այն փաստերը, թե ինչպես է թուրք-սիրիական սահմանն օգտագործվում ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար, իրենց արտացոլումը կգտնեն զեկույցում»,- ասել է նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: