Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել Հայաստանում Եվրամիությանը անդամակցելու հանրաքվեի անցկացման հստակ ժամկետները։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ոչ, հստակ ժամկետներ չեն նշվել», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Փաշինյանը հայտնել է, թե ինչ ժամկետներում կարող է անցկացվել հանրաքվեն։
«Բայց, այնուամենայնիվ, զրույցում ընդգծվել է նման հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտությունը։ Դա շատ կարևոր է», - ընդգծել է Պեսկովը։
Հետևեք մեզ՝ այստեղ