Փախստականն ինքնահրկիզվել է
ՀասարակությունՍոմալիից 21-ամյա փախստականն ինքնահրկիզվել է ավստրալիական Նաուրու կղզում գտնվող միգրանտների ճամբարում: Դրա հետևանքով նա կրիտիկական վնասվածքներ է ստացել, այժմ նա գտնվում է հիվանդանոցում, տեղեկացնում է AP-ն:
Փախստականների օգնության հարցերով միության ներկայացուցչի կողմից տրամադրած տեղեկության համաձայն՝ այդ փախստականն անցած տարվա նոյեմբերին ստացել է գլխի վնասվածք, որից հետո որոշ ժամանակ բուժվում էր տեղական հիվանդանոցում, հետո նա հետ է ուղարկվել ճամբար:
Իր ակցիան կինը բացատրել է ի նշան բողոքի՝ տեղահանության դեմ, և ապաստանի տրամադրումից հրաժարվելու: Այժմ այն գտնվում է մասնագետների ամենօրյա վերահսկողության տակ: