Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Երևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ ԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Հայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Մասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց


Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։

Զրույցի ընթացքում Մակրոնը կրկին շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։

Այս հաղորդագրության ամենաուշագրավ կողմը, սակայն, ոչ թե բուն զրույցն է, այլ այն, որ սա նույն առիթով Մակրոնի արդեն երրորդ շնորհավորանքն է։ Միջազգային քաղաքականության մեջ նման կրկնվող շեշտադրումները քաղաքական ուղերձներ են, ոչ թե սովորական դիվանագիտական քաղաքավարության դրսևորումներ։

Ինչո՞ւ է Ֆրանսիայի նախագահն այսպիսի հետևողականությամբ վերադառնում նույն շնորհավորանքին։

Առաջին վարկածն այն է, որ Փարիզը փորձում է արտաքին լեգիտիմության լրացուցիչ հենարան ապահովել գործող իշխանության համար։ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները վստահության լուրջ ճգնաժամ են հարուցել: Այս պայմաններում հերթական շնորհավորանքը կարող է ընկալվել որպես արտաքին աջակցության միջոցով ներքին լեգիտիմության ամրապնդման փորձ։

Երկրորդ վարկածն այն է, որ Ֆրանսիան ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի ներքաղաքական գնահատականներից անկախ՝ իր ռազմավարական խաղադրույքը շարունակում է կատարել բացառապես գործող իշխանության վրա։

Կա, սակայն, նաև երրորդ՝ ավելի քաղաքական և հեգնական մեկնաբանություն։ Վերջին շրջանում գրեթե ամեն անգամ, երբ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ հերթական սահմանափակող քայլ է ձեռնարկում, Փարիզից հնչում են ինքնիշխանության մասին հայտարարություններ կամ Փաշինյանին ուղղված նոր շնորհավորանքներ։

Հուլիսի 24-ին «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարեց Հայաստանից կաթնամթերքի ներմուծման նոր սահմանափակումների մասին, որոնք ուժի մեջ են մտնում հուլիսի 27-ից։ Սա ռուսական տնտեսական ճնշումների շարունակությունն է, որն արդեն ներառել է մրգեր, բանջարեղեն, ձկնամթերք և այլ ապրանքներ։

Այս ֆոնին ակամա հարց է առաջանում՝ արդյո՞ք Մակրոնը շարունակում է շնորհավորել ընտրական հաղթանակի համար, թե՞ ամեն անգամ «շնորհավորում» է Հայաստանի «ինքնիշխանության» հերթական «նվաճումը»՝ ռուսական նոր սահմանափակումների ֆոնին։

Մինչդեռ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ, որոնց բիզնեսը տուժում է այդ սահմանափակումներից, շատ կոնկրետ աջակցության կարիք ունեն, քան հերթական «քաջալերական» տեքստերի։

Արտաքին լեգիտիմությունը չի լուծում ներքին տնտեսական և սոցիալական խնդիրները։ Ֆրանսիայի հետևողական աջակցությունն իրական աշխարհաքաղաքական մրցակցության արտահայտություն է՝ ուղղված Մոսկվայի ազդեցության նվազեցմանը։ Սակայն այդ «աջակցության» բացառապես հռետորաբանական բնույթը և կրկնվող շնորհավորանքները հնչում են անհամարժեք այն գնի նկատմամբ, որ վճարում է Հայաստանի հասարակությունը՝ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետևանքով:

Ի վերջո, սա պարզապես հերթական շնորհավորա՞նք է, գործող իշխանության լեգիտիմացման փո՞րձ, թե՞ Հայաստանի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական մրցակցության հերթական դրսևորում։ Յուրաքանչյուր ընթերցող կարող է ունենալ իր պատասխանը»,- գրել է Սուերնյանցը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան ԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվել
Ամենադիտված