Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին

Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Հայաստանում տիրող իրավիճակը արտաքուստ կարող է բոլորովին խաղաղ, անհոգ ու բարօր թվալ։ Մայրաքաղաքի և մյուս քաղաքների եռուն առօրյան, անվերջանալի տոնակատարությունները, լեփ-լեցուն ռեստորաններն ու ամենուր հնչող երաժշտությունը հասարակության լայն շրջանակներում ձևավորում են մի վտանգավոր պատրանք, թե երկրում ամեն ինչ կարգին է, իսկ պետության առջև որևէ լուրջ խնդիր կամ սպառնալիք դրված չէ։ Մարդիկ շարունակում են ապրել առօրյա հոգսերով ու զվարճություններով՝ կարծես չնկատելու տալով այն իրողությունը, որ արտաքին ու ներքին մարտահրավերները օրեցօր ավելի են սրվում։

Սակայն այս արհեստականորեն ձևավորված «անհոգության» և հանրային անտարբերության հետևում թաքնված են տարածաշրջանային չափազանց վտանգավոր զարգացումներ, որոնք լրջորեն սպառնում են երկրի ապագային, բայց, միևնույն ժամանակ, դուրս են մնում հասարակության մեծ մասի ուշադրության կենտրոնից։ Երբ քաղաքացիներին մատուցվում է միայն զվարճանքն ու քեֆ-ուրախությունը, խորքային ու ճակատագրական պրոցեսները մղվում են երկրորդ պլան, ինչն էլ ավելի է մեծացնում երկրի խոցելիությունը առկա սպառնալիքների առջև։

Այս մտահոգիչ իրողությունների շուրջ «Փաստ» թերթի հետ զրույցում իր գնահատականներն է ներկայացնում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Նրա դիտարկմամբ՝ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ ամբողջ օրը համերգներ են, մարդիկ ժամանակ են անցկացնում ռեստորաններում, զբոսաշրջիկներ են գալիս, և տպավորություն է ստեղծվում, թե որևէ սպառնալիք չկա։

Ըստ գեներալ-մայորի, նկատելի է նաև հանրային վերաբերմունքի խոր հակասություն. երբ Վարդավառի տոնին հարյուր հազարավոր մարդիկ են մասնակցում, բայց երբ իշխանությունը փորձում է հարվածել Կաթողիկոսին կամ եկեղեցուն, հասարակությունը լռություն է պահպանում։ Նրա համոզմամբ՝ այս ամենը տեղի է ունենում ոչ թե հավատքի կամ ազգային գաղափարախոսության, այլ կեղծիքի դաշտում։ Իշխանությունը, ըստ էության, հասնում է իր նպատակին՝ «հարբեցնելով» հասարակությանը և ստեղծելով սուտ մթնոլորտ, որտեղ քաղաքացուն թվում է, թե ամեն ինչ լավ է և կարելի է միայն ուտել, խմել ու ուրախանալ։

Անդրադառնալով անվտանգային իրավիճակին՝ Արշակ Կարապետյանը ահազանգում է, որ երկիրը գնում է դեպի պետականության կոշտ կորուստ։ Նա ընդգծում է, որ սա ասում է ոչ թե քաղաքական ընդդիմախոսության կամ որևէ անձի դեմ լինելու պատճառով, այլ որպես գեներալ, որը չի կարող անտարբեր նայել ազգի կործանմանը։ Մինչ շուրջբոլորը ընթանում են լուրջ պատերազմներ, իշխանությունը ոչինչ չի ձեռնարկում, իսկ հասարակությունը շարունակում է անհոգ կյանք վարել։

Նախկին նախարարը հանդես է գալիս նաև կոնկրետ զգուշացմամբ. հենց որ Ադրբեջանը սկսի կարգավորել իր հարաբերությունները Մոսկվայի հետ, պլանավորվելու է հարձակում Հայաստանի վրա։ Նրա խոսքով, այսօր բոլորը, այդ թվում՝ իշխանությունները, լռում են խաղաղության պայմանագրի ստորագրման իրական հավանականության մասին, բայց շարունակում են քեֆ անել ու խմել։

Եզրափակելով իր խոսքը՝ Արշակ Կարապետյանը հիշեցնում է «Ճպուռն ու մրջյունը» հայտնի առակը, որտեղ ճպուռը ամբողջ ամառը երգեց ու պարեց, իսկ ձմեռը հասնելուն պես կանգնեց ծանր փաստի առջև։ Նա կոչ է անում հասարակությանը հավաքվել, ուշքի գալ և իրատեսորեն նայել շուրջը տեղի ունեցող իրադարձություններին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և ԶելենսկունԼվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարանԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչՍպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. ReutersՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք ՉալաբյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-նԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնելԵրևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ինԳազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ ԱբրահամյանՀայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. ԲորդյուժաՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունիԱյս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ ՄանուկյանԱռանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա ԿոստանյանԻնքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ ԿարապետյանԻշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված