Անկրկնելի Քիմ Քարդաշյանը՝ շքեղ կերպարով Met Gala–ին
LifeStyle.news.am-ը գրում է .
Ահա եւ մենք հասանք ամենակարեւորին՝ Քիմ Քարդաշյանի կերպարին: Արդեն անդրադարձել ենք Քիմի ու Քանյեի հայտնությանը կարմիր գորգուղու վրա, քննարկել ենք նաեւ հայուհու ամուսնու կերպարը, իսկ հիմա ավելի ուշադիր ուսումնասիրենք Քիմի կերպարը:


35-ամյա հեռուստաաստղը ներկայացել էր Balmain–ի զգեստով, որն ասես արծաթե, սեքսուալ «ռոբոտ» էր հիշեցնում։


Քիմի կերպարը ուսումնասիրելիս չմոռանանք, որ Քանյեն բոլորին ապշեցրել էր իր երկնագույն աչքերով:





38-ամյա ռեփերը որոշել էր օգտագործել կոնտակտային լինզաներ ու նրա աչքերը երկնագույն էին դարձել, դրանով իսկ ավարտուն դարձնելով վամպիր կամ այլմոլորակայինի կերպարը, որով նա ներկայացել էր:
