Շատ բարդ մրցակից էր․ Զիմբրուի գլխավոր մարզիչը՝ Նոայի մասին ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ուրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Նավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ


«Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին

Հասարակություն

Հանքարդյունաբերության ոլորտի մասնագիտությունների մասին հանրության շրջանում դեռևս բազմաթիվ թյուր պատկերացումներ կան, իսկ շատ երիտասարդներ նույնիսկ չեն պատկերացնում, թե այս ոլորտում ինչ մասնագիտություններ կարելի է ընտրել։ Մինչդեռ հանքարդյունաբերությունը երկրի տնտեսության առանցքային ճյուղերից մեկն է, որտեղ յուրաքանչյուր մասնագետ կարևոր դեր ունի։ Հենց այս կարծրատիպերը փոխելու և երիտասարդներին ոլորտին մոտեցնելու նպատակով Քաջարանում արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախաձեռնած «Պատանի երկրաբանի ճամբարը», որի նպատակն է բարձր դասարանների աշակերտներին ծանոթացնել երկրաբանի մասնագիտությանը և հանքարդյունաբերության ոլորտին։

Եռօրյա ծրագրի մասնակիցները հնարավորություն են ստանում ոչ միայն լսել մասնագիտական դասախոսություններ, այլև այցելել արտադրական հարթակներ։ Նախաձեռնությունն արդեն տվել է առաջին արդյունքները. անցած տարվա ճամբարի երեք մասնակիցներ այս տարի ընդունվել են Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում  Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանի խոսքով՝ վերջին տարիներին նկատվում է երկրաբանության մասնագիտության նկատմամբ հետաքրքրության աճ, որում կարևոր դեր ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ոլորտի այլ ընկերությունների հետ ձևավորված սերտ համագործակցությունը։

«Գործընկերների հետ համագործակցությունը հատկապես ակտիվ փուլ մտավ վերջին երեք-չորս տարիների ընթացքում, երբ հասկացանք, որ հասարակության շրջանում երկրաբանության մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը որոշակիորեն նվազել է։ Հասկանալի էր, որ առանց ոլորտի գործընկերների աջակցության և ներգրավվածության դժվար կլինի թե՛ որակյալ մասնագետներ պատրաստել, թե՛ բարձրացնել մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը։

Բացի ուսումնական պրակտիկաներից և հրավիրյալ մասնագետների դասախոսություններից, որոշեցինք ավելի սերտ աշխատել նաև դպրոցների հետ։ Սակայն հաշվի առնելով մասնագիտության առանձնահատկությունները՝ մեկ կամ երկու այցը բավարար չէր աշակերտներին երկրաբանության բոլոր նրբություններն ու հնարավորությունները ներկայացնելու համար։ Այդ պատճառով էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համատեղ նախաձեռնեցինք Սյունիքի մարզի բարձր դասարանների աշակերտների համար ամառային ճամբարը»-ասաց Սարգիս Քելյանը։

Նա նշեց, որ անցած տարվա ճամբարը մեծ հետաքրքրություն է առաջացրել. «Եթե խոսենք թվերով, ապա 30 մասնակիցներից երեքն արդեն այս տարվա սեպտեմբերի 1-ից կդառնան մեր ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներ։ Ընդ որում, նրանցից մեկը մինչ ճամբարին մասնակցելը պատրաստվում էր իրավաբան դառնալ, սակայն արդյունքում ընտրեց երկրաբանությունը։ Եվս երեք մասնակից հայտնել են, որ ավարտելուց հետո նույնպես պատրաստվում են ընդունվել մեր ֆակուլտետ»:

Քելյանը վստահեցրեց, որ սա ևս մեկ անգամ ցույց տվել, որ նախաձեռնությունը պետք է շարունակական լինի։ Այս տարի ճամբարին մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 80 աշակերտ, որոնցից ընտրել են առավել մոտիվացված և ստեղծագործ մտածողություն ունեցողներին:

Նրա խոսքով՝ ճամբարի գլխավոր նպատակը բարձր դասարանների աշակերտներին հանքարդյունաբերության և երկրաբանության իրական պատկերը ներկայացնելն է, որպեսզի նրանք տեղեկացված ընտրություն կատարեն։ Դեկանի գնահատմամբ՝ ծրագրի մեկնարկին մասնակիցների մեծ մասը ոլորտի մասին պատկերացում էր կազմել միայն առկա կարծրատիպերի հիման վրա, սակայն ճամբարից հետո նրանց վերաբերմունքն ու ընկալումները զգալիորեն փոխվել են։

Ճամբարի մասնակից, Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի 10-րդ դասարանի աշակերտուհի Մանե Հովհաննիսյանը պատմեց, որ «Պատանի երկրաբանի ճամբարի» մասին իմացել է միայն այս տարի, երբ դպրոցում առաջարկել են մասնակցել ծրագրին։ Նրա խոսքով՝ անցյալ տարվա մասնակիցներն այնքան ոգևորված էին ներկայացրել իրենց տպավորությունները, որ ինքն էլ որոշել է միանալ նախաձեռնությանը։

Մանեն նշում է, որ մինչ ճամբարին մասնակցելը հանքարդյունաբերության մասին որոշ տեղեկություններ ուներ, իսկ երկրաբանության վերաբերյալ գրեթե ոչինչ չգիտեր։ Երեք օրում մասնակցել է դասախոսությունների, հանդիպել ոլորտի մասնագետների, լսել նրանց փորձն ու ձեռք բերել նոր գիտելիքներ։

«Ստացած գիտելիքներով փորձում եմ կիսվել նաև իմ համայնքում։ Տարբեր կրթական ծրագրերի մասնակցելուց հետո երեխաների համար հանդիպումներ եմ կազմակերպում, ներկայացնում անցած ճանապարհն ու խրախուսում նրանց ևս մասնակցել նման նախաձեռնություններին։ Նույն կերպ կներկայացնեմ նաև «Պատանի երկրաբանի ճամբարն» ու այստեղ ստացած գիտելիքները։

Մանեն պատմեց, որ ամենամեծ տպավորությունն իր վրա թողել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ կատարած այցը։ Մինչ այդ հանքարդյունաբերությունը բոլորովին այլ կերպ էր պատկերացնում, չէր էլ ենթադրում, թե որքան մեծ են արտադրական տարածքներն ու այնտեղ կիրառվող տեխնիկան։ Այցից հետո, ինչպես ինքն է նշում, իր պատկերացումները լիովին փոխվել են, և հասկացել է, թե իրականում որքան մեծածավալ ու պատասխանատու աշխատանք է իրականացվում ոլորտում։

Թեև այս պահին իրեն դեռ չի պատկերացնում երկրաբանի մասնագիտության մեջ, չի բացառում, որ ապագայում կարող է փոխել իր որոշումը։ Մանեի խոսքով՝ եթե հաջորդ տարի ևս մասնակցի ճամբարին, հնարավոր է վերջնականապես հետաքրքրվի երկրաբանությամբ և ընտրի այդ մասնագիտությունը։

Փա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանՇատ բարդ մրցակից էր․ Զիմբրուի գլխավոր մարզիչը՝ Նոայի մասին ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ ՍավգուլյանՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի «Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ ԱդամյանՏուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի «TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Ամենադիտված